Էրդողանը հրաժարվել է ուղիղ եթերում բանավիճել Քըլըչդարօղլուի հետ

Դիտել նաև
Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն խաղաղության գործընթացը. Էրդողան
Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր «պարտավորությունները». Էրդողան
Ո՞ւմ էին ուղղված Գազայի բնակիչների մասին Էրդողանի խոսքերն, ըստ քաղաքագետի
Եթե Հայաստանը «Զանգեզուրի միջանցքը» բացի եւ մյուս խոստումները կատարի, կզարգացնենք հարաբերությունները. Էրդողան
Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան
Թուրքիայի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հրավերը ուղիղ եթերում բանավիճել։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, թե չի ցանկանում Քըլըչդարօղլուի հետ հեռուստաբանավեճի մասնակցել, քանի որ դրանով հայտնի կդարձնի Քըլըչդարօղլուին։ «Մեզնով ցանկանում են հայտնի դառնալ, իսկ մենք ցանկություն չունենք իրենց հայտնի դարձնել»,–ասել է Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հեռուստաբանավեճի էր հրավիրել նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին։