Այսօր թմրանյութերի բիզնեսը ծաղկում է Հայաստանում․ Հովհաննես Խուդոյան Կադաստրն ու Կասանդրան ԱՄՆ նախագահը չի սահմանափակվոել պարզապես ընկնելով, այլ նաև գլխով հարվածել է ուղղաթիռին . Տեսանյութ
3
Փաշինյանը մեկնում է Թուրքիա Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Ղարաբաղի հայերի տեղահանության կամ ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափելու համար Հանդիպմանը ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ «Մայր Հայաստան» շարժման անդամները հանդիպել են քաղաքացիների հետ Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումն ավարտվեց Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը տևեց 10 րոպե, նրանց են միացել Շոլցը և Մակրոնը «Հանրության մեջ այս կառավարության հրաժարականի պահանջ կա. մեր նպատակն է հասնել այդ հրաժարականին ու ձևավորել ժամանակավոր կառավարություն». Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Արցախը պետք է հստակ ուղերձներ ունենա և դրանք փոխանցի Հայաստանի հանրությանը. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
ՀՀ–ն կարող էր Արևմուտքի և ՌԴ–ի միջև կամուրջ լինել, բայց բախման հարթակ է դառնում. Ծառուկյան Հիմա էլ՝ Էրդողանի երդմնակալությանն ա գնալու․ մնաց իմանանք, թե ինչ «նվեր» ա տանելու Ադրբեջանցիները 230 գյուղ իրենցն են համարում ու հաջորդ փուլով գալու են այնտեղ. «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան. Տեսանյութ Փաշինյանը մեկնում է Թուրքիա Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել է պայուսակ, որում եղել է 10 հազար դոլար Պիտի ճնշենք կառավարությանը, մարդիկ թող հասկանան` հետ գնալու տեղ չկա. Ռուբեն Վարդանյան. Տեսանյութ Կարմիր խաչն Արցախից 18 բուժառու է տեղափոխել Հայաստան Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորներին. մանրամասներ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում Արցախի հարցով ստորագրահավաքը մեկնարկել է Քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ղայթմազյանի նկատմամբ Կրեմլն ի գիտություն է ընդունում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ. սա կարևոր հայտարարություն է. Պեսկով Սահմանադրական դատարանը 733 մլն դրամ է ծախսել Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի նիստը Հո՞ «սալյուտ» չենք խփելու. Տիգրանաշենի վարչական ղեկավարը՝ գյուղի հնարավոր հանձնման մասին Արայիկ Հարությունյանի համար ժամանակը շատ թանկ է, որ մետրոյով երթևեկի. Տեսանյութ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ 45-ԱՄՅԱԿԸ «Նիկոլ դավաճան». բողոքի մեծ ակցիա Գլենդելում՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու որոշման. Տեսանյութ Արկադի Դումիկյանը և Միխայիլ Գալուստյանը ներկայացրել են համատեղ տեսահոլովակ Երևանի մասին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր․ ՀԺ «Ի՞նչ եք սպասում մի մարդուց, ով հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններից, որ Թուրքիան, Ադրբեջանը չջղայնանան». Շարմազանով. Տեսանյութ Իմ ղեկավարի տեսակետները կիսում եմ Արցախի և անկլավների մասով, այլապես այդ քաղաքական թիմում չէի լինի. Արայիկ Հարությունյան․ Տեսանյութ «Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անդամների ատեստացիա». Ոսկան Սարգսյան Այսօր թմրանյութերի բիզնեսը ծաղկում է Հայաստանում․ Հովհաննես Խուդոյան Արաբկիրի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են պաշտոններից Եթե Փաշինյանը մնաց, Տիգրանաշենին սպասվում է Շուռնուխի ճակատագիրը․ Արթուր Խաչատրյան․ Տեսանյութ Տղան ասել է՝ վճարի սենյակի գումարը, քրեականի պետն էլ ասել է՝ ես կորոշեմ՝ երբ ու որքան վճարեմ Ֆեյք պահողն էլ ես էի՞, դուք մենակ Փաշինյանին քննադատողներին եք ուշադիր․ Մինասյանը՝ Հարությունյանին. Տեսանյութ Էրդողանը կհետևի Մխիթարյանի խաղի՞ն Մոտենում ենք վերջին, և այն մեր հավաքական որոշումից ու գործողությունից է կախված` ինչպես կավարտվի․ Գերասիմ Վարդանյան Մետրոպոլիտենն անդրադարձել է կայարանից պատմական Հայաստանի քարտեզը հեռացնելու մեղադրանքներին

Պուտինը հուսով է` Երևանը և Բաքուն Մոսկվայում կառուցողական պայմանավորվածությունների կհասնեն. Տեսանյութ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը կհաջողվի ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք կառուցողական զարգացման ուղի կստեղծեն ոչ միայն Երևանի և Բաքվի միջև, այլև ամբողջ տարածաշրջանում: Նա այդ մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում՝ պատասխանելով Փաշինյանի և Ալիևի միջև ծավալված բանավեճին:

«Գործընկերներն արտահայտեցին իրենց դիրքորոշումը, իրենց համար դա կարևոր է։ Ինձ թվում է` տերմինաբանությունը, որի մասին մենք շատ լավ գիտենք, այլ կերպ կոչվում է իրավաբանական տեխնիկա։ Միջանցք, ճանապարհ, դա կարևոր է, և այստեղ կան որոշակի հակասություններ, բայց շատ ավելի կարևոր է այն, ինչի մասին խոսեցին Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը, որ տարածքային ամբողջականության հարցում կա նաև սկզբունքային բնույթի պայմանավորվածություն»,-ասաց Պուտինը։

Ըստ նրա՝ սա իսկապես հիմք է երկրորդական բնույթի, բայց նաև էական նշանակություն ունեցող այլ հարցերի շուրջ համաձայնության գալու համար։

Պուտինը նշեց, որ դրանում շահագրգռված են բոլոր ներկաները, որոնք նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ներկայացուցիչներ են, ապրել են ժողովուրդների միասնական ընտանիքում, սակայն, ցավոք, նրանց միջև շատ հակասություններ կան, ընդհուպ մինչև զինված հակամարտություններ:

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանում էլ է նույնը տեղի ունենում բոլորին հայտնի ուղղությամբ։

«Այս ամենը զգայուն է, կապված է մարդկային ողբերգությունների հետ, մենք բոլորս շահագրգռված ենք, որ այդ խնդիրները լուծվեն։ Ինչ վերաբերում է այս իրավիճակին, նորից եմ կրկնում՝ մենք հնարավորություն կունենանք խոսելու եռակողմ ձևաչափով։ Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահին, որ նա եկել է, և Հայաստանի վարչապետին, որ չի արգելափակել այդ այցը»,-ասաց ՌԴ նախագահը։

Հիշեցնենք` Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը: Մոսկովյան այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։

Ընդլայնված նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan