Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Նախ՝ Ղարաբաղը կփլուզվի, հետո հերթը մերն է․ սա Հայաստանի կործանման ծրագիր է․ Արթուր Խաչիկյան. Տեսանյութ

Նախ՝ Ղարաբաղը կփլուզվի, հետո հերթը մերն է․ սա Հայաստանի կործանման ծրագիր է․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Նախ՝ Ղարաբաղը կփլուզվի, հետո հերթը մերն է․ սա Հայաստանի կործանման ծրագիր է․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Միջազգային հանրությունը՝ բոլորը, «գցել են» Հայաստանին»,-այս մասին 168TV-ի տաղավարում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, այսպես կոչված, անկլավները հանձնելու պատրաստակամությանը, և սպասվող զարգացումներին, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում:

Նա նշեց, որ, ցավոք, իշխանությունները միայն ակնարկում էին, թաքցնում հանրությունից այն, թե ինչի շուրջ են բանակցություններ վարել, քանի որ ամենայն հավանականությամբ չէին ցանկանում, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց, ինչ-որ արձագանք լինի, թեև դա կանխատեսելի էր շատերի կողմից: Խաչիկյանի որակմամբ, նրանք վաղուց ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, սակայն զարմանում են, թե ինչո՞ւ է այնտեղ անցակետ տեղակայվել:

«Բայց եթե Դուք ընդունել եք, որ դա Ադրբեջանի մաս է, եթե ինքներդ եք դա ասում, ինչո՞ւ եք զարմանում, որ Ադրբեջանն այնտեղ անցակետ է տեղակայում, և հանկարծ որոշ անձինք այստեղ սկսում են դժգոհել, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի արձագանքում: Սա բացարձակապես անտրամաբանական է: Եթե Հայաստանն ինքն է ձեռքերը լվանում, ապա ի՞նչ սպասել երրորդ կողմից»,-ասաց Արթուր Խաչիկյանը: Խոսելով անկլավների թեմայի մասին՝ վերլուծաբանն ասաց, որ դրանց հանձնումը սպառնում է ռազմավարական կոմունիկացիաներին Վրաստանի հետ, այսինքն՝ դա փաստորեն վերջին ճանապարհն է, որն աշխատում է, և մենք հետզհետե հայտնվում ենք լիակատար շրջափակման իրավիճակում: «Կլինե՞ն արդյոք հակառակ կողմից տրվող անկլավներ, օրինակ՝ Արծվաշենը, վստահ չեմ՝ արդյո՞ք դա իրատեսական է: Դժվար է դրան հավատալ, սակայն Սյունիքի միջանցքի հարցը ևս ամենավտանգավոր թեմաներից է»,-ասաց Խաչիկյանը: Նա ընդգծեց, որ բոլոր այն տեսությունները, որ կարող ենք զիջումներ անել ու ունենալ խաղաղություն, զիջենք Ղարաբաղը, ունենանք խաղաղություն, որ Ալիևի հետ հնարավոր է լեզու գտնել, նրա հետ հնարավոր է երկխոսել, տապալվեցին: «Այդ մարդն անընդհատ առաջ է գնում, նա կանգ չի առնելու, սա Հայաստանի ոչնչացման ծրագիր է: Իսկ համապարփակ խաղաղությունը ենթադրում է փոխադարձ զիջումներ, հնարավոր է՝ Ղարաբաղի բնակչության համար որոշակի երաշխիքներ, ինչ-որ կարգավիճակ, չէ՞ որ կան նախադեպեր ողջ աշխարհում, մենք որևէ նոր բանի մասին չենք խոսում:

Կարող էին լինել երաշխիքներ, երկկողմ համաձայնագրեր, գուցե Թուրքիայի հետ հնարավոր լիներ հասնել ինչ-որ փոխըմբռնման Ցեղասպանության հարցի շուրջ, բայց ես կոմպրոմիսային քայլեր չեմ տեսնում իրենց կողմից: Մյուս կողմից՝ ամեն բան ուժով է լուծվում: Միջազգային հանրությունը պարզապես գցել է Հայաստանին»,-ասաց վերլուծաբանը: Նա նշեց, որ 5 տարի առաջ ոգեշնչված էին, որ ՀՀ-ն լինելու է Կովկասում ժողովրդավարության ջահակիրը, այս ամենը, պարզվեց, որ լիակատար բլեֆ է: «Եվրոպան նույնիսկ չի ասում, որ էթնիկ զտում է լինելու, Հաագայի դատարանի որոշումը եղավ, սակայն ապարդյուն, նրանք աչք են փակում ցեղասպանության վրա, սա շատ վատ է: Ի դեպ, բոլորը, ոչ միայն Եվրոպան, աչք են փակում: Կար ԵԱՀԿ Մինսկի խումբ, ինքնորոշման իրավունք, սակայն այս ամենը թղթե տնակի նման փուլ եկավ: Եվ ներկայումս Հայաստանի համար վտանգը ՀՀ ոչնչացումն է: Եթե գալիս են ադրբեջանցիները, նրանց ետևից կգա ադրբեջանական բանակը նրանց անվտանգության ապահովման համար, որից հետո Հայաստանի մարզերը կարող են զբաղեցվել ադրբեջանական բանակի կողմից: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա եթե Հայաստանը զիջում է այս շրջանը Ադրբեջանին, եթե համապարփակ խաղաղության համաձայնագիր է կնքվում այս պայմանների հիման վրա, հարց է առաջանալու, թե ի՞նչ են այնտեղ անում ռուս խաղաղապահները, որից հետո նրանց կխնդրեն հեռանալ, եթե խնդիրը լուծված է, որից հետո այնտեղ կներխուժի ադրբեջանական բանակը, որից հետո կլինի վերջին մարտը նրանց համար, ովքեր մասնակցել են Ղարաբաղյան պատերազմում, քանի որ վերջիններս գիտեն, որ Ադրբեջանը նրանց հետ բավականին կտրուկ է վարվելու: Այսինքն՝ մենք տեսնելու ենք հայոց ցեղասպանության ևս մեկ էջ: Եվ շատ տարօրինակ է, որ դրան գնաց այս ղեկավարությունը: 5 տարի առաջ մեզ լիովին այլ բան էին խոստանում, մեզ խաբեցին, եկեք խոստովանենք, չափազանց տարօրինակ է, որ այս ամենի վրա միջազգային հանրությունն է աչք փակում: Բավականին անմխիթար իրավիճակ է: Շատ տարօրինակ է նաև, որ մեր ժողովուրդն իրեն այնպես է պահում, ասես այս ամենն ինչ-որ ֆիլմում կամ լուսնի վրա է տեղի ունենում»,-ասաց Արթուր Խաչիկյանը: Վերլուծաբանն ասաց, որ ՀՀ իշխող խմբակը Ռուսաստանին բավականին ծանր դրության մեջ է գցել նրանով, որ ընդունել է Արցախն Ադրբեջանի կազմում՝ զիջելով իր դիրքերը:

«Կցանկանայի հուսալ, որ Ռուսաստանը թույլ չի տա էթնիկ զտում, բայց այդ դեպքում մեծանում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ուղիղ առճակատման վտանգը: Իշխանական քարոզչամեքենան մարդկանց ուղեղը լվանում է, նրանք չեն բացատրում, թե ինչու Ռուսաստանը չի կարող ներկայումս պատերազմել Թուրքիայի հետ: Պարզապես պետք է դիտարկել, թե ինչ է տեղի ունենում ուկրաինական ճակատում: Մեզ մանիպուլացնում են, քանի որ կիսաճշմարտությունն են ասում կամ քառորդ ճշմարտությունը նույնիսկ պատմական իրադարձությունների վերաբերյալ»,-ասաց Խաչիկյանը: Անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը, Խաչիկյանն ասաց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս խմբակն ունի կտրուկ արտահայտված արևմտամետ կողմնորոշում: Ըստ նրա, եթե նրանք արդեն Արևմուտքում համաձայնել են, որ Արցախը Ադրբեջան է, ապա դա կտրուկ փոխում է իրավիճակը: «Հնարավորությունները, որպեսզի այդ ամենը վերանայվի Մոսկվայում՝ չափազանց քիչ են: Ադրբեջանական կողմը, բնականաբար, ասելու է, որ հայերն ամեն ինչի արդեն համաձայնել են: Հանել ջրից մարդուն, ով ինքը ցանկանում է խորտակվել, չափազանց բարդ է:

Եթե Հայաստանը չստորագրեր խաղաղության համաձայնագիրը, հետաձգել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, գուցե ընդուներ ՀԱՊԿ օգնությունը, դա գուցե օգներ վերականգնել մեր ունակությունը՝ Ադրբեջանին զսպել: Հայաստանը դրան ևս չգնաց»,-ասաց Խաչիկյանը: Նա նշեց, որ ընդունել են Պուտինի հրավերը, քանի որ գուցե Ալիևը ցանկանում է ամրապնդել Մոսկվայում այն, ինչի հասել է արևմտյան հարթակում: «Իսկ Փաշինյանը կգնա այնտեղ ամրապնդելու համար նոր կապիտուլյացիան: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ կարելի է հանձնել 120 հազար մարդու, որ այնտեղ լինի Ղարաբաղի համար վերջին մարտը, պետք է պատկերացնեն, թե ինչ կլինի Երևանում։ Մարդիկ, ովքեր կարծում են, որ այս ամենի վրա այս ամենն ավարտվելու է, թող ադրբեջանական հեռուստատեսություն դիտեն»,-ասաց Արթուր Խաչիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan