Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ Փաշինյանի ու Ալիևի «գործը հեշտացել է». Գրանադայում կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը. Տեսանյութ Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ
27
Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Պատերազմ Արցախում
Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ Փաշինյանի ու Ալիևի «գործը հեշտացել է». Գրանադայում կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը. Տեսանյութ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջակցել Արցախից տեղահանվածներին Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ-ում հետագա ռազմական գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար Արցախից բռնի տեղահանվածների համար ստեղծված հումանիտար կենտրոնների հասցեները՝ Հայաստանի տարածքում Հորդորում ենք ապահովել հումանիտար մուտք դեպի ԼՂ․ Սպիտակ տունը՝ Արցախում տեղի ունեցած պայթյունի մասին Հիքմեթ Հաջիևը գոհ է Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան Պայթյունից զոհվածների 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան «Ամեն ինչ կանենք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»․ Էրդողան Կոռնիձորի անցակետը հատել է 19000 արցախցի Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ՝ տարհանելու պայթունից տուժածներին Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է․ Ազգային կոմիտե Կարմիրբերետավորները ներխուժել են Ամերիկյան համալսարան, ուսանողների ձերբակալել Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ ՌԴ խաղաղապահների ուղղաթիռները ՀՀ են տեղափոխել վառելիքի բաքի պայթյունից տուժած քաղաքացիներին. Տեսանյութ Սա կոչվում է 21-րդ դարում պետությանը նախընտրել համայնքը՝ իջնելով նորից 19-րդ դար Սարերի հետևում մնաց մանկությունս, հուշերս, սիրտս ու հոգիս. Վարդան Բադալյան Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են իրենց զոհերի թիվը

Գործարար Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ

Հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի ինքնաթիռը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին 2022 թ. աշնանը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ: Ռուսաստանցի հայ գործարարն անմիջական կապ չունի այս պատժամիջոցների հետ, սակայն նրան պատկանող օդանավը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության թիրախում։ Այս մասին գրում է «Հետքը»։

Կարապետյանի բորտը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության (դեպարտամենտի) արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) «սեւ ցուցակում»: Ավելի կոնկրետ՝ այդ ցուցակում հայտնվել է մալթայական այն մասնավոր ավիաընկերությունը, որը շահագործում է բիզնես դասի օդանավեր: Խոսքը Մալթայի «Emperor Aviation» ընկերության մասին է, որը 2013 թ. հիմնադրել է վրացի Իրակլի Լիտանիշվիլին: Ընկերությունը գրասենյակներ ունի Մալթայի Բիրկիրկարա քաղաքում եւ Մոսկվայում:

Նկատենք, որ OFAC-ի «սեւ ցուցակում» ներառված ֆիզիկական ու իրավաբանական անձանց ամերիկյան բոլոր ակտիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են, մյուս կողմից՝ ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին արգելվում է նրանց հետ որեւէ գործարք կնքել:

Ամերիկյան կողմի հակառուսական պատժամիջոցների տակ են հայտնվել թե՛ «Emperor Aviation»-ը, թե՛ դրա ավիապարկում գտնվող 8 շքեղ ինքնաթիռները, որոնք բոլորը գրանցված են Մալթայում՝ 4 հատ «Bombardier Global Express», 2 հատ «Gulfstream G650» եւ 1-ական «Cessna Citation XLS+» ու «Bombardier Challenger 650»: Սրանցից «Gulfsream»-ներից մեկը հենց Ս. Կարապետյանին պատկանող օդանավն է, որը Մալթայի օդանավերի ռեգիստրում գրանցված է որպես 9H-SSK: 9H-ն Մալթայի ավիացիոն ազգային նիշն է, այսինքն՝ այդ երկրում գրանցված բոլոր օդանավերը կրում են հենց այս նիշը, իսկ SSK-ն կոնկրետ օդանավի գրանցման համարն է:

Իրականում դա հայ գործարարի անուն-հայրանուն-ազգանվան սկզբնատառերի համադրությունն է՝ Սամվել Սարգսի Կարապետյան կամ Samvel Sargis(ovich) Karapetyan: Անվան սկզբնատառերի կիրառումը սեփական օդանավերի գրանցման համարներում տարածված պրակտիկա է մեծահարուստների շրջանում: Ինքը՝ «Emperor Aviation»-ը, իր ավիապարկի օդանավերի գրանցման համարներում կիրառում է տարբեր «գրավիչ» համադրություններ՝ VIP, CEO, LUX, BOY:

Մալթայական ավիաընկերության նման փոխադրողները մեծահարուստ սեփականատերերի օդանավերը շահագործում են ոչ միայն վերջիններիս կարիքների համար, այլեւ դրանցով, տերերի համաձայնությամբ, իրականացնում են չվերթեր տարբեր պատվիրատուների համար, ինչը եկամուտ է ապահովում թե՛ ավիաընկերությանը, թե՛ օդանավի տիրոջը:

«Զվարթնոց» օդանավակայան, 19.05.2021 Ինչպես ասվեց, Ս. Կարապետյանի օդանավը ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել շահագործող «Emperor Aviation»-ի «պատճառով»: Վերջինս իր հերթին ամերիկյան իշխանությունների թիրախում է հայտնվել, քանի որ կապ է ունեցել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մերձավորներից դաղստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովի ընտանիքի հետ: Դեռ 2022-ի սեպտեմբերին OFAC-ը «սեւ ցուցակ» էր գցել Ս. Քերիմովին՝ ՌԴ իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի հիմքով:

Ընդ որում՝ 2018-ին եւս ռուսաստանցի միլիարդատերը հայտնվել էր այդ ցուցակում: 2022-ի նոյեմբերին «հերթը հասել էր» Քերիմովի ընտանիքի չափահաս անդամներին. կնոջը՝ Ֆիրուզային, դուստրերին՝ Գյուլնարային ու Ամինային, ինչպես նաեւ որդուն՝ Սաիդին: Վերջինիս դեմ պատժամիջոցներ են կիրառել նաեւ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան ու Շվեյցարիան: Բացի դրանից՝ OFAC-ի «սեւ ցուցակում» են հայտնվել Գյուլնարա Քերիմովայի ֆրանսիական 4 ընկերությունները, դրանց շվեյցարացի ղեկավարն ու վերջինիս շվեյցարական ընկերությունը: Ցանկը, սակայն, այսքանով չի սահմանափակվում. Քերիմովներին առնչվող այլ անձինք ու ընկերություններ եւս հայտնվել են ամերիկյան ցուցակում:

Դրանցից մեկը «Emperor Aviation»-ն է՝ իր 8 օդանավերով: 2022 թ. նոյեմբերի 14-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Մալթայում ու Ռուսաստանում գրասենյակներ ունեցող այս ընկերությունը շքեղ ճամփորդություններ է իրականացրել Սուլեյման Քերիմովի ընտանիքի անդամների, այդ թվում՝ Գյուլնարայի համար նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022-ի փետրվարի 24-ին ներխուժել է Ուկրաինա:

Ամերիկյան կողմը չի հայտնել, թե կոնկրետ որ ինքնաթիռներն են ծառայություններ մատուցել Քերիմովներին, սակայն նշել է, որ «Emperor Aviation»-ը հայտնվել է «սեւ ցուցակում», քանի որ գործունեություն է ծավալել Ռուսաստանի տնտեսության ավիացիոն սեգմենտում, ինչպես նաեւ նյութապես աջակցել, հովանավորել կամ ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն է ցույց տվել կամ էլ ծառայություններ մատուցել Գյուլնարա Քերիմովային:

Ինչպես վերեւում ասվեց, ամերիկյան իշխանություններն արգելում են ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին որեւէ գործարք կնքել OFAC-ի «սեւ ցուցակում» ներառված ընկերությունների եւ անձանց հետ: Սակայն նույն OFAC-ը 2022-ի նոյեմբերի 14-ին թողարկել է ընդհանուր լիցենզիա (General License (GL) 40C), որը սահմանափակ բացառություններ է անում «սեւ ցուցակում» ներառված մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Emperor Aviation»-ի համար:

Ըստ այդմ՝ «Emperor Aviation»-ն իրավունք ունի ամերիկյան կողմից ձեռք բերել որոշակի ապրանքներ, տեխնոլոգիաներ կամ ծառայություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական ավիացիայում անվտանգությունն ապահովելու համար: Այս պարագայում, սակայն, պայմանն այն է, որ օդանավերը պետք է գրանցված լինեն բացառապես Ռուսաստանի սահմաններից դուրս, իսկ ապրանքներն ու տեխնոլոգիաները արտահանվեն, վերաարտահանվեն, ծառայություններն էլ մատուցվեն միայն քաղավիացիայի կարիքների համար:

Ch-aviation.com մասնագիտական կայքը նկատել է, որ սա «Emperor Aviation»-ին թույլ կտա իր 8 օդանավերը պահել թռիչքների համար պիտանի վիճակում այնքան ժամանակ, քանի դեռ փոխադրողի գործարքները չեն ներառի պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ֆինանսական ծառայությունները կամ անձանց: Նույն կայքի փոխանցմամբ՝ OFAC-ի լիցենզիայով նախատեսված բացառությունները տարածվում են նաեւ ռուսական ինքնաթիռաշինական ընկերությունների եւ լիզինգատուների, բայց ոչ ավիափոխադրողների վրա: Նշենք, որ մալթայական օպերատորի ավիապարկում առկա «Bombardier»-ները կանադական օդանավեր են, իսկ «Gulfstream»-ներն ու «Cessna»-ն՝ ամերիկյան: Սա նշանակում է, որ եթե չլինեին բացառություններ, ապա պատժամիջոցների տակ հայտնված «Emperor Aviation»-ի օդանավերը, զրկվելով պատշաճ տեխսպասարկումից, թռիչքների համար առժամանակ անպիտան կդառնային:

Այդուհանդերձ, համաձայն թռիչքներին առցանց հետեւող կայքերի, «Emperor Aviation»-ի 8 ինքնաթիռները 2022-ի նոյեմբերից հետո երկինք չեն բարձրացել: Ս. Կարապետյանին պատկանող «Gulfstream G650»-ը (9H-SSK), ըստ այդ տեղեկատուների, վերջին անգամ 2022-ի օգոստոսի 29-ին Երեւանից թռել է գերմանական Հանովեր: Ընդ որում՝ օդանավը մինչ օրս գրանցված է Մալթայում: «Emperor Aviation»-ի եւ Սամվել Կարապետյանի ինքնաթիռի մասին «Հետքը» գրել էր 2018-ին, երբ պատմել էինք, որ 9H-SSK-ն 2018-ի հունվարին ՀՀ այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը Երեւանից տեղափոխել է շվեյցարական Ցյուրիխ՝ մասնակցելու Դավոսի տնտեսական համաժողովին, իսկ մինչ այդ՝ 2017-ի հուլիսին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին տեղափոխել էր Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan