Գաղափարազուրկ էլիտայի ճգնաժամը ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ)
15
Երևանյան... ջրերի խրոնիկա ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ի կարգախոսը՝ էլի փող կեր, էլի խախտի, էլի խախտի, էլի փող կեր (տեսանյութ) Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին Ավինյանը «գազ է տալիս». Երևանի քաղաքապետարանի թանկարժեք «գարաժը» (տեսանյութ) Երևանյան... ջրերի խրոնիկա Թուղթը Փաշինյանին պետք է արտաքին աշխարհի համար. Էդգար Էլբակյան Գաղափարազուրկ էլիտայի ճգնաժամը Պատերազմն, առաջին հերթին, քաղաքական ու դիվանագիտական պարտության արդյունքն է եղել ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Հայաստանի իշխանությունը 9 ամիս ժամանակ ուներ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար. Տիգրան Աբրահամյան «Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ»․ Անժելա Էլիբեգովա Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ» Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ» Բաքվում անազատության մեջ գտնվող հայերը գերիներ են, այլ ոչ թե ռազմագերիներ. Օկամպո Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի Երևանում ամբողջությամբ խցանված են դիտահորերը (տեսանյութ) ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Արսենյանը չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխարտգործնախարարին Բայրամովն ու Քըլըչը քննարել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Հարգանքի տուրք չմատուցեցին «Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին»․ Վահե Սարգսյան Երևանում իսպառ բացակայում է կոյուղատար ու ջրահեռացման համակարգը (տեսանյութ) Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ) Երևանում կրկին ջրհեղեղ է Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ.Կարեն Միրզոյան Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց

ԵՄ դեսպանները ստուգում են` պատրա՞ստ է արդյոք Սյունիքն ապրել ադրբեջանցիների հետ․ Մաթևոսյան

Եվրոպացի դիվանագետների հետաքրքրությունը ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ, ունի հեռահար նպատակներ, որոնցից կարելի է առանձնացնել ռուսական զորքի տեղաշարժի վերահսկումը, տեղի բնակչության՝ ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելու պատրաստակամությունը ստուգելը և այլն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

15 եվրոպական երկրների դեսպաններ, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ, օրերս այցելել են Սյունիքի մարզ, որոշել Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն անցկացնել Սյունիքում։ Նրանք հանդիպել են մարզպետի հետ, մասնակցել ցուցահանդեսի, համերգային միջոցառման։

Ինչպես նկատեց Մաթևոսյանը, վաշինգտոնյան եռակողմ հանդիպման արդյունքում տարածված հաղորդագրություններից մեկում խոսվում էր այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մեխանիզմներ ստեղծեն էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման համար։ Սյունիք այցելելով` եվրոպացիներն աշխատում են այդ գործըթացը վերահսկողության տակ պահել։

«Եվրամիությունն ու ԱՄՆ–ն շատ որակյալ կերպով և տարբեր մեթոդներով կյանքի են կոչում իրենց քաղաքականությունը Հայաստանի տարածքում` իրականացնելով հեռահար ծրագրեր։ Մեր երկիր եկան եվրոպացի դիտորդները, Ազգային ժողովից հայտարարեցին, որ նրանք եկել են վերահսկելու ռուսական զորքի տեղաշարժերը։ Նաև դիտորդները սահմանի տարբեր հատվածներում հարցումներ են անցկացնում` պարզելու, թե տեղի բնակիչները պատրա՞ստ են ադրբեջանցիների հետ ապրել նույն կամ հարևան բնակավայրերում»,–ասաց Մաթևոսյանը։

Ըստ նրա` մենք վերածվել ենք աշխարհաքաքական բախումների թատերաբեմի, և սա ամենավատ բանն է, որ կարող էր անել Հայաստանի իշխանությունն իր երկրի հետ։ Ասվածին կարելի է հավելել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը, որի ընթացքում նա բաց տեքստով հայտարարեց, թե Արևմուտքը Հայաստանի ղեկավարությանը հորդորում է հեռացնել ռուսական ռազմաբազան, հրաժարվել ռուս սահմանապահների ծառայություններից։ ԵՄ–ն իր ծրագրերով փորձում է այնպես անել, որ մարդիկ նախապատվություն տան ոչ թե ռուսական զորքերի ներկայությանը, այլ եվրոպացիների աջակցությանը։

Անդրադառնալով հարցին, թե Կապանում բացված իրանական հյուպատոսությունը չի՞ խանգարում արդյոք Արևմուտքին, Մաթևոսյանն ընդգծեց, որ միանշանակ անհանգստացնում է։ Ըստ նրա` երբ Ջոն Բոլթոնը տարիներ առաջ Հայաստանում ասում էր, որ մենք պետք է հրաժարվենք պատմական կարծրատիպերից, նկատի ուներ այն, որ Ռուսաստանին և Իրանին պետք է վերաբերվենք թշնամաբար, սակայն վերջիններս չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը Հարավային Կովկասում։

«Մենք իսկապես աներևակայելի վատ վիճակում ենք հայտնվել, և այդ պատճառով էլ եվրոպացիները փորձում են իրենց նախընտրած մեթոդներով մեզ հետ աշխատել, հետևաբար նրանց ներդրումներն ու ֆինանսական աջակցությունները լիովին տրամաբանական են»,–ասաց Մաթևոսյանը։

Նշենք, որ տարեսկզբից Սյունիքում մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որը մարզի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն է ուղղված։

Նախապես ասվել էր, որ 5 տարվա կտրվածքով մարզին տրամադրելու են 51 միլիոն եվրո, սակայն վերջերս խոսվել է արդեն 116 միլիոնի մասին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan