ԱՇՈՏԻԿԸ պետք է մարդկանց թմրանյութի թեմայից շեղի
Թուրքերը փորձել են Հայաստան 800 միլիոն դոլարի ԹՄՐԱՆՅՈՒԹ ներկրել, որ ավելի շատ հայ մարդ սպանեն:
Իտալացիները ճանապարհին բռնել են թմրանյութ տեղափոխողներին:
ԱՇՈՏԻԿԸ պետք է մարդկանց էս թեմայից շեղի:
***
#ՈվԷԹմրանյութիՊատվիրատուն
Իտալական թերթերն եմ կարդում. բոլորը գրում են, որ Իտալիայում առգրավել են Էկվադորից Հայաստան ուղարկվող 3 տոննա թմրանյութ:
Այդ բեռի արժեքը մոտ 800 միլիոն դոլար էր:
Որպեսզի հասկանանք, թե ՈՎ Է ԱՅՍ ՄԱՀԱԲԵՐ ԱՊՐԱՆՔԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, պետք է նայենք մեր երկրի միլիարդատերերի ցուցակը: Պարզ է, որ գրեթե մեկ միլիարդ դոլարի թմրանյութը «նիսյայով» չեն տվել. ինչ-որ մեկը վճարել է:
Ո՞վ ունի մեկ միլիարդ և ավել դոլար Հայաստանում:
99 տոկոսով համոզված եմ, որ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՀԱԲԵՐ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ:
Դա ընդունված բան է աշխարհում. երկրների դեմ պատերազմում են ոչ միայն տանկերով, այլ նաև թմրանյութով են մարդկանց սպանում, ժողովուրդներին բարոյազրկում ու ստրկացնում:
Թուրքերը, իհարկե, առանց իրենց հավատարիմ գործակալների՝ գռզոների, նիկոլների, ալեն սիմոնյանների օգնության այս մահաբեր «օպերացիան» չէին կարող անցկացնել:
Ու Աստծո ինչ մեծ ողորմություն է. հազարավոր կոնտեյներներ են եղել իտալական նավահանգստում, ու այդ հազարավորից այդ երկու դեպի Հայաստան կոնտեյներն են ստուգել ու 87 տոննա բանանի մեջ 3 տոննա թմրանյութ գտել :
Ինչքա՜ն երիտասարդ, ինչքա՜ն երեխա … ինչքա՜ն մարդ փրկվեց: Փա´ռք Աստծո:
Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից