Ինչու պետք է լինել զոհվածների ծնողների կողքին

Ինչու պետք է լինել զոհվածների ծնողների կողքին
1.Որովհետև ամբոխը «նիկոլ» գոռալով բառացիորեն քայլում էր իրենց երեխաների շիրիմների վրայով Եռաբլուրում ու իրենց չունեին ներուժ դա կանխելու։
2.Որովհետև իրենց ուժով բերման էին ենթարկում Եռաբլուրից ու 9 ամսվա մեջ «չգտան» ծնողներին մարմնական վնասվածքներ հասցրած բերետավորներին։
3.Որովհետև նիկոլը ԱԺ ամբիոնից ասում էր, որ իրենց երեխաները կարող էին չզոհվել, եթե ինքը այլ որոշում կայացներ ու շարունակում ա դրանից հետո կառավարել։
4.Որովհետև աննան բարոյա-խրատական դասեր ա տալիս զոհվածների մայրերին ու պնդում, որ իրենց երեխաները զոհվել են «հանուն ոչինչի»
5.Որովհետև ֆեյքերի ֆաբրիկաները ու իշխանական քարոզիչները հրահանգով ատելություն են գեներացնում զոհված տղերքի ու իրենց ծնողների հանդեպ։
6.Որովհետև իրավապաշտպանները, միջազգային կառույցները ու դեսպանատները «չեն նկատում» ծնողների հանդեպ բուլինգը, բռնությունը ու անարդարությունը։
7.Որովհետև պետական կառույցները ամիսներով, տարիներով պահում են իրենց երեխաների մասունքները սառնարաններում ու չեն տեղեկացնում ծնողներին։
8.Որովհետև պատերազմից 2.5 տարի անց չեն հրապարակում զոհվածների անվանական ցուցակներ, հաշվում են իրենց քամահրանքով +-50-ով։
9.Որովհետև էս սաղ տեսնող ու լռող երեսպաշտները զոհվածի մորից «ահաբեկիչ» են սարքում։
Ես առողջ հասարակությունում եմ ուզում ապրել, որտեղ այս ամենը նույնիսկ ամոթ կլինի պատկերացնել, էլ ուր մնաց տեսնել։ Ծնողներն էլ են հարգանք ուզում իրենց երեխաների հանդեպ։ Մեծ բան չի իրենց ուզածը, նորմալ հասարակության մեջ նորմալ պահանջ ա։
Gayaն պիտի իրավունք ունենա գնալ իրա էրեխու շիրիմին երբ ուզենա, ոչ թե երբ դատարանը կամ քննիչը որոշեն։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից