Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին
3
Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ՄԱԿ-ականներն «ապշած են, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները» Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Պատերազմ Արցախում
ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ Չեն գիտակցում, թե ինչ է կատարվելու եւս մեկ սխալ որոշումից հետո Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ՄԱԿ-ականներն «ապշած են, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները» Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Առաջիկա ժամերին սպասվում է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Չեմ հավատում, որ ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ. Աննա Կոստանյան Արցախից բռնագաղթած 5 հոգանոց ընտանիքի հայրենազրկման գինը... 750 հազար ՀՀ դրամ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ Հայրապետ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն «Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց» Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Չզարմանաք՝ ԱՄՆ-ից էլ նույն և կոպիտ պատասխանը կստանաք... Գագիկ Համբարյան Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել․ Արսեն Բաբայան Ադրբեջանի փոխվարչապետը կմեկնի Ստեփանակերտ Հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ, ցայտաղբյուրներ․ Սամվել Մարտիրոսյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն Բաքուն Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Փրկարարների խումբը կշարունակի դեռ Արցախում մնալ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում

Ակնարկները չափազանց թափանցիկ են, պատճառները՝ չափազանց ակնհայտ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին տված հարցազրույցներից մեկում նշել է, որ Արևմուտքը ցինիկաբար և մեթոդայնորեն ճնշում է գործադրում ԱՊՀ ու ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի դաշնակից երկրների վրա՝ վերջիններիս խոստանալով «ոսկե սարեր» և, հասկանալի է, ցանկանալով պոկել ու իրենով անել: Դե, հասկանալի է, որ Ռուսաստանն ու այդ երկրի ԱԳ նախարարը նման գործունեությունից ամենևին ոգևորված չեն: Ու, չնայած ուղղակիորեն երկրներ չեն նշվում, բայց դժվար չէ կռահել, որ Արևմուտքի նման ճնշումների թիրախում նաև Հայաստանն է: Ճիշտ է, այն, ինչը հիմա համարվում է Հայաստանի իշխանություն, հազիվ թե լրացուցիչ արևմտյան ճնշումների կարիք ունի՝ Ռուսաստանի հետ քաղաքական կապերը խզելու, առհասարակ գործընկերային, դաշնակցային հարաբերությունները փչացնելու առումներով:

Իշխանության գալուն պես՝ 2018 թվականի մայիսից արդեն ամբողջ 5 տարի Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբի արտաքին քաղաքական գործունեության հիմնական ուղղություններից մեկը հենց Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավորինս փչացնելն է: Պետք է արձանագրել, որ այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասել է ահռելի նվաճումների: Վերջերս կարկառուն քպականներից մեկն անգամ սպառնում էր կալանավորել ՌԴ նախագահ Պուտինին, եթե նա հանդգնի Հայաստան այցելել: Տպավորի՞չ է: Այն էլ ինչպես: Հետևանքներն էլ պակաս «տպավորիչ» չեն: Վանելով ու հարաբերությունների միտումնավոր փչացմամբ բացառելով Ռուսաստանի հնարավոր աջակցությունը՝ Հայաստանի գործող իշխանությունը չի մոռանում նաև ժամանակ առ ժամանակ ցուցադրաբար հեծկլտալ, թե՝ Հայաստանը մենակ է, չունի դաշնակիցներ, ոչ մեկը իրենց զենք չի վաճառում ու նման բաներ:

Դա արվում է զուգահեռ փաշինյանականների այն հայտարարություններին, որ ուրիշ տարբերակ չկա, պետք է պարզապես բերանքսիվայր փռվել ցեղասպան թուրքերի առաջ ու հանձնվել նրանց ողորմածությանը: Սա՝ եթե առանց երկար-բարակ ու պաճուճապատ արտահայտությունների, հակիրճ նկարագրենք Փաշինյանի ու նրա կողմնակիցների բարձրաձայնած մոտեցումների հիմնական բովանդակային նկարագիրը: Ավելին, Արցախի խնդրի, Հայաստանի անվտանգության ապահովման հետ կապված, Փաշինյանի գլխավորած իշխանությունը, որոշակի իմաստով՝ ադրբեջանական իշխանության հետ համագործակցաբար, թքեց կարգավորման ռուսական տարբերակի վրա, փոխարենը կտրուկ շրջվեց դեպի Արևմուտք և ԱՄՆ-ի հովանավորությամբ, նաև Եվրոպայի խորհրդի նախագահի հովանու ներքո սկսեց ակտիվորեն պայմանավորվել Ալիևի հետ: Իսկ ի՞նչ են պայմանավորվում Փաշինյանը, Միրզոյանը ամերիկաներում ու բրյուսելներում՝ Ալիևի ու Բայրամովի հետ: Տեսաք, լսեցիք հիմնականը՝ Արցախն ուրացել են և ուրանում են, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես դա պահանջում է Ալիևը:

Արարատը սխալ սար են համարում և այլն, և այդպես շարունակ, այստեղ չկրկնենք վերջին շրջանի բոլոր անդրադարձերի բովանդակությունը: Բայց վերադառնանք Լավրովին, որը շատ ավելի հետաքրքիր հայտարարություն էլ է արել նույն հարցազրույցի ընթացքում: Ահա այն. «2022 թ. աշնանը Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովում պատրաստվել էր փաստաթուղթ հայկական տարածքում, մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների առաքելություն տեղակայելու մասին: Եթե Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցված էր և պատրաստ ստորագրման և ուժի մեջ մտնելու համար, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և կունենար ավելի կայուն իրավիճակ»: Սակայն «վերջին պահին» պաշտոնական Երևանը, նույնն է, թե՝ Նիկոլ Փաշինյանը, խնդրում է հետաձգել դրա ընդունումը: Ինչո՞ւ: Անհայտ է: Չնայած ոչ մի «անհայտ բան» չկա: Ամեն ինչ շատ ավելի ակնհայտ է:

ՀԱՊԿ դիտորդների տեղակայումից հրաժարվելու հիմնական մոտիվացիան, դժվար չէ ենթադրել, եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանն արդեն Արևմուտքի առաջ պարտավորություն է ստանձնել «եվրոպական դիտորդների» մուտքը թույլատրելու և տեղակայելու վերաբերյալ: Բացի այն, որ դա լրացուցիչ քայլ էր, որը Ռուսաստանի կողմից կարող էր ընկալվել ու ընկալվեց որպես ուղղակիորեն իրենց դեմ ուղղված գործողություն, դա նաև Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի բացահայտ բախման թիրախ դարձնելու էր հանգեցնելու և հանգեցրեց՝ հետևանքներով հանդերձ: Ի դեպ, թե որքանով են արդյունավետ եվրոպական դիտորդները, արդեն ծիծաղելի հարց է, քանզի բոլորը տեսնում են, որ նրանք ոչ միայն «մուկ են գլորում», այլև վերջին մի քանի լարված իրավիճակներում ընդհանրապես ոչ մի կերպ չէին երևում:

Այնինչ, չմոռանանք, որ փաշինյանական քարոզչությունն այդ եվրադիտորդների գալուստը տարփողում էր այնպես, թե՝ վե՛րջ, Հայաստանի սահմանների անվտանգությունն ու պաշտպանվածությունն այլևս հազարամյակներով ապահովված են: Զավեշտը ոչ այնքան դա էր, որքան այն, որ այդ բացահայտ անհեթեթությանը հավատացողներ եղան ու դեռևս կան: Հանրագումարում ի՞նչ է շահում Հայաստանը: Իսկ Հայաստանը ոչինչ էլ չի շահում: Ստանում է ավանդական դաշնակցի հետ փչացած հարաբերություններ, դիրքավորվում է որպես Ռուսաստանի հանդեպ թշնամական տրամադրված իշխանություն ունեցող երկիր, սկսում է սպասարկել Արևմուտքի շահերը, որոնք ոչ մի կերպ չեն խոսում Հայաստանի ու Արցախի շահերի հետ, եթե չասվի՝ տրամագծորեն հակառակը: Եթե դա կանխամտածված երկրաքանդություն չէ, ուրեմն՝ բացահայտ արկածախնդրություն և անձեռնահասություն է: Սակայն ի՞նչ տարբերություն, թե որ մեկն է: Կարևորը հետևանքներն են ու դրանց անդառնալիությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan