«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
14
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ»

Դատարան է ուղարկվել «օրենքով գողի» և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երկու անդամների վերաբերյալ վարույթը

«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, հանդիսանալով, այսպես կոչված, «զոն նայող», և քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում. մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, նրանց շարքերում, այսպես կոչված, «կարգուկանոն» պահելու նպատակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող տարբեր անձանց, ինչպես նաև մասնավոր հարցերին առնչվող վեճերն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար տվել է կոնկրետ հրահանգներ և հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով, այսպես կոչված, «օբշակի» միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, տարբեր կալանավորների ու դատապարտյալների անվամբ ընդունված հանձնուքները, արգելված տեխնիկական միջոցների, մասնավորապես՝ բջջային հեռախոսների՝ ապօրինի քրեակատարողական հիմնարկ ներկրելու եղանակները, դրանց բաշխումը, դրանք շահագործող անձանց ցանկը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոններ խախտած անձին քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով այդ անձի վերաբերյալ տեղեկություններ պարզելու, համապատասխան վերաբերմունքի արժանացնելու համար անձանց տվել հանձնարարություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բացի այդ, նա հրահանգել է չհամագործակցել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ՝ զգուշացնելով որևէ կալանավորի կամ դատապարտյալի կողմից աշխատակիցներին տեղեկություն հայտնելու դեպքում «պատժել», քրեակատարողական հիմնարկ նոր տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների բացատրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ տվել է առաջադրանքներ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, դատապարտյալի խնդրանքով, ստանձնել և լուծում է տվել քրեակատարողական հիմնարկի մի շարք դատապարտյալների միջև տարաձայնության պատճառով առաջացած մասնավոր վեճին: Նշվում է, որ, իրենց հերթին, տարբեր անձինք, ստանալով վերոհիշյալ անձի հրահանգներն ու հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

«Քննությամբ նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ դատապարտյալը ՔԿ հիմնարկում պահվող մեկ այլ դատապարտյալից տեղեկություն է ստացել և նրա հետ քննարկել վերջինիս ազգականի վերաբերյալ դատական գործով ամբաստանյալ, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մ․Փ․-ի դեմ ցուցմունք տված, նույն հիմնարկ տեղափոխված և այդ պահին խցում գտնվող անձի չընդունված վարքագծի վերաբերյալ և վերջինիս քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով նրա խցակիցներին տվել հրահանգներ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա դատապարտյալին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերին։ Եվս երկու դատապարտյալի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտ, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan