Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը փակվել է
Դիտել նաև
Ուշագրավ տեղեկատվական արտահոսքեր կան ադրբեջանական սոցմեդիայում․ Վարդան Բալյան
Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական միջոցներ կիրառել»
Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Այսօրվանից անորոշ ժամանակով փակվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը, գրում է RadioTavisupleba-ն, փոխանցում է Aliq.ge-ն։
Հաղորդագրության մեջ «Վրաստանի երկաթուղիներ»-ը նշել է՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծի «Մարաբդա-Կարծախի» երկաթուղային հատվածում, DSS Azerbaijan Railways Branch in Georgia շինարարական կապալառու ընկերության պաշտոնական գրության համաձայն, մայիսի 15-ի ժամը 00:00-ից երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է:
«Գնացքների երթևեկության դադարեցման պատճառն այդ հատվածում գլխավոր կապալառուի ձեռնարկած շինարարության տեմպերի արագացումն է և սեղմ ժամկետներում նախագծի ավարտի կազմակերպումը»,- նշել է «Վրացական երկաթուղիները»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։