«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին
3
Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Պատերազմ Արցախում
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին

Հայաստանի մոլորված զինծառայողներ Ադրբեջանում չկան. Սահակյանը` Միշելի հայտարարության մասին

Հայաստանից «մոլորված զինծառայողներ» (ինչպես Շառլ Միշելն է ձևակերպել) Ադրբեջանում չկան, և վերջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանիներին ևս չի կարելի անվանել մոլորվածներ։ Հետևաբար հնարավոր է` այդ երկու ադրբեջանցի զինծառայողները փոխանակվեն Ադրբեջանում պահվող հայ մի քանի ռազմագերիների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Մայիսի 14–ին Բրյուսելում Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Նա ընդգծել է, որ խոսքն այն զինվորների մասին է, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը։

«Կան պատերազմում գերեվարվածներ, նոյեմբերի 9–-ի հայտարարությանը հաջորդող օրը առևանգվածներ,և, իհարկե, Ադրբեջանի կողմից մոլորեցման և այլ շրջափակման արդյունքում Խծաբերդում գերեվարվածներ։ Զինծառայող, որը մոլորվել է և հատել սահմանը` հայտնվելով Ադրբեջանի զինված ուժերի հսկողության ներքո, նման անձինք հայտնի 33 անձանց մեջ չկան»,–ասաց նա։

Սահակյանն ընդգծում է` ՀՀ սահմանը հատած 2 ադրբեջանցի զինծառայողներին էլ չի կարելի համարել մոլորված, քանի որ դա կլինի փաստերի խեղաթյուրում։ Ակնհայտ է, որ ադրբեջանցի զինծառայողները նպատակային են հատել սահմանը, և ավելին` մոլորյալները, որպես կանոն, չեն կատարում ծանր հանցագործություններ և սպանություն։ Սակայն քաղաքական պայմանավորվածության պարագայում փոխանակման գործարքի հավանականությունը շատ բարձր է գնահատում։

«Մենք ունենք նաև դրա արատավոր նախադեպը, երբ ադրբեջանցի երկու դիվերսանտ, որոնք դատապարտվել և պատիժը կրում էին Շուշիում, փոխանակվեցին հայ ռազմագերիների հետ։ Եվ կարծում եմ` նոյեմբերի 9–ի հայտարարությունն էլ նպատակային լայն ձևակերպում էր տվել` գերիներ, պատանդներ, անազատության մեջ պահվող այլ անձինք, իսկ անազատության մեջ պահվող անձանց մեջ ներառվում են նաև պատժի կրման նպատակով անազատության մեջ գտնվողները։ Հիմա ես տեսնում եմ դրա նախադրյալները և քաղաքական պայմանավորվածությունների գոյության պարագայում, անպայման, նման գործարքներ կարող են լինել»,–ասում է նա։

Չնայած դրան, Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ, Ադրբեջանը փութաջանորեն փորձում իր զինծառայողներին ներկայացնել մոլորված և կազմակերպել նրանց հայրենադարձումը փոքրաթիվ հայ ռազմագերիների վերադարձի դիմաց։

«Այստեղ ընդամենը կայացել է գործարք։ Այլ պայմաններում թերևս միջազգային կառույցները նույն հետևողականությամբ ջանասիրություն չէին ցուցաբերի ճնշելու նպատակով։ Հիմա, քանի որ Ադրբեջանը ևս շահագրգիռ կողմ է, նրանք ընդամենը հարթեցրել են խոսակցության սուր եզրերը և կարողացել են հասունացնել ընդհանուր մոտեցում, որ Ադրբեջանի զինծառայողների վերադարձի դիմաց նաև ադրբեջանական կողմը որոշակի հայ ռազմագերիներ վերադարձնի»,–հավելեց նա։

Հաշվի առնելով փաստը, որ վերոնշյալ ադրբեջանցիներից մեկի նկատմամբ արդեն իսկ կա դատավճիռ` Սահակյանը պարզաբանում է, որ եթե արտահանձնելը լինի իրավական մեխանիզմով, ապա Ադրբեջանի կողմից խնդրանքի բավարարման պայմաններում Հայաստանը նրանց կարող է արտահանձնել երրորդ երկիր` պատիժը կրելու պայմանով։ Եվ այս դեպքում որևէ եվրոպացի պաշտոնյա իրավասու չէ միջամտել, քանի որ այստեղ հայեցողություն ունեն ազգային դատարանները։

«Սա է գրագետ իրավական մեխանիզմը, սակայն եթե նրանք խոսում են փոխանակման մասին, դա քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում փոխանակումն է, որի դեպքում կոնկրետ իրավական մեխանիզմներ չեն գործարկվի»,–ասաց նա։

Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են խփել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։ Ավելի ուշ ՊՆ–ն հաստատեց տեղեկությունը` նշելով, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվեց և ձերբակալվեց ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Ավելին, պարզվեց, որ նրանցից Հուսեյն Ախունդովը, ապրիլի 12-ին հասնելով Սյունիքի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետ, իր մոտ եղած ինքնաձիգից կրակել և սպանել է նշված պահակակետի պահպանությունն իրականացնող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ին, որպեսզի հափշտակի նրա բջջային հեռախոսն ու մեքենան և հետագայում կարողանա ՀՀ պետական սահմանը հատելով` հասնել Իրան։ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանավորվել են։

Հավելենք, որ Բաքուն այս պահին հաստատում է հայկական կողմից 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan