Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը

Ի՞նչ մեդիա է հիմնադրել Վիկտոր Սողոմոնյանը

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ամիսներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի՝ արդեն նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատրաստվում է նոր մեդիա ռեսուրս ստեղծել: Մեզ տված հարցազրույցում Սողոմոնյանը հաստատել էր տեղեկությունը՝ խոստանալով, որ այն շուտով կգործարկվի։ Եվ ահա, ինչպես մայիսի 9-ին պարզվեց, խոսքը alphanews.am համահայկական կայքի մասին է։ Փաստացի, հայկական լրատվամիջոցներին ավելացավ ևս մեկը, սակայն գոնե առաջին օրերի նույնիսկ թռուցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս պարագայում, կարծես, թե՛ ուղղվածությունը, թե՛ կոնտենտը բոլորովին տարբերվող են։

Կայքի հիմնադիր, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցի մեկնարկային հարցազրույցում ասել է, որ «Ալֆանյուզը» խնդիր է դրել ներկայանալ միայն հայությանն առնչվող լրատվությամբ՝ սակայն ընդգրկելով ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլև լայնորեն ներկայացնել Սփյուռքի մեր հայրենակիցների կյանքը և մոտեցումները։ Սողոմոնյանը նաև հայտարարել է, որ նախատեսում են կազմակերպել մասնագիտական բաց քննարկումներ, հանրայնացնել հայ ժողովրդի պատմության նշանակալի էջերը, դերը համաշխարհային պատմության մեջ և այլն։ Լրատվամիջոցի «թիրախը», կարծես, ակնհայտ, բայց և գործնականում չյուրացրած լսարանն է, քանի որ ազգությամբ հայերի թիվը ընդունված է համարել 10 մլնից ավելի, սակայն հայաստանյան լրատվադաշտից հաճախ ինչ-որ առումով դուրս է մնում սփյուռքահայությունը։

Այս առումով զգալի բաց կա նաև այն տեսակետից, որ շատ քիչ է հնչում Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքը այս կամ այն թեմայի վերաբերյալ, բացառությամբ երևի թե դաշնակցական գործիչների հրապարակումների։Եվ, ըստ էության, եթե Սողոմոնյանին և գործընկերներին հաջողվի լիարժեք կյանքի կոչել Հայկական Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը կապի մեջ պահող նման նախաձեռնությունը, բավականին լուրջ դերակատարում կարող է ստանալ, և ոչ միայն լրատվադաշտում։ Հավելենք, որ, մեր դիտարկմամբ, անցած մեկ շաբաթվա ընթացքում լրատվամիջոցն արդեն երկու ուղիղ տեսակամուրջ է իրականացրել Երևանի, Մոսկվայի և Լոս Անջելեսի իր տաղավարներից՝ ունենալով ուշագրավ հյուրեր, ռեպորտաժներ, հարցախույզեր Հայաստանում և Սփյուռքում։ Իսկ լրահոսին հետևելով՝ հասկանում ենք, որ մեր գործընկերները սկզբունք են որդեգրել ներկայացնել հայերիս առնչվող բազմատեսակ տեղեկատվությունը՝ ատելության խոսքից ու ասեկոսեներից զերծ, որը այսօր չափազանց կարևոր ու գոնե մեզ համար շատ հոգեհարազատ գործելաոճ է։

Նկատելի է նաև, որ ներքին քաղաքական իրավիճակների լուսաբանման վրա կենտրոնացվածություն չկա, սակայն կարծում ենք, ի վերջո, անհնար կլինի խուսափել դրանից։ Ի մասնավորի, հատկապես 44-օրյա պատերազմից հետո Սփյուռքի քաղաքական թե՛ նշանակությունը, թե՛ դիրքն ու հեղինակությունը փոխվել են, միաժամանակ սփյուռքի գործիչների հետ կապված «սև ցուցակներով», բաժանումներով, փորձ է արվել պառակտել նաև մեր դրսի հայրենակիցներին, իսկ դրանք, ուզենք թե չուզենք, ներքաղաքական գնահատականների են արժանանալու։ Երևի թե այս առումով ևս կարևոր է նրանց լսարանի տրամադրումը։ Դե, ինչպես երևում է, նպատակները մեծ են, մնում է՝ մեր գործընկերներին մաղթել հաջողություն այդ կարևոր առաքելության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan