«Ասելը մի բան է, անել կարողանալը՝ այլ բան». Ալեն Ղևոնդյան
«Ինչի Արցախը մեզ պե՞տք էր...պետք է... Այո, ես միշտ նման «անդուր», բայց օբյեկտիվ, կոնկրետ, կիրառական պատասխան պահանջող հարցադրումներ եմ անում։ Բա որ պետք էր, ինչո՞ւ բանակցող չփոխվեց... ինչու բանակցողին չփոխեցին/նք։
Իհարկե չեմ բացառում, որ իրավիճակ կփոխվի, գեոպոլիտիկ ռասկլադով, բայց ամեն դեպքում լինենք անկեղծ. իրականությունը էս է։ Արցախը անհրաժեշտ չափ կարևոր չէր, որ Արցախ հանձնող խնդրին լուծում տրվեր պետականության պահպանության դիրքերից։ Այսօրվա հայտարարությունը ոչ նոր էր, ոչ անակնկալ։ Սա օրը մեջ Արցախն էր օպերատիվ ռեժիմով հանձնում ու ի՞նչ... ոչինչ։
Միայն աղմուկ և լռություն։ Ի դեպ, ասելը մի բան է, անել կարողանալը՝ այլ բան։ Բայց դե, էդ էլ կյանքը ցույց կտա։ Ամեն բան պիտի սկսվի նորից, զրոյական կետին բերեց, որ զրոյական կետից սկսենք։ Ինչ արած, էդ էլ ա տարբերակ։ Էս ա»։
Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից