Իրականությունն այն է, որ նման հայտարարություններով խաղաղություն այս տարածաշրջանում չի լինելու, ադրբեջանցիները եղածով չեն բավարարվելու
Ոչ ոք Արցախը չի կարող հանձնել, քանի դեռ այնտեղ ապրում են հայերը
Բրուսելյան հայտարարությունից հետո արձագանքները ինչպես միշտ կանխատեսելի էին։ Իշխանական թևը դա ներկայացնում է խաղաղության հասնելուն ուղղված հերթական ձեռքբերում, ընդդիմախոսները դա ներկայացնում են Արցախը և արցախցիներին ուղղված հերթական դավաճան քայլ։ Սակայն իրականությունն այն է, որ նման հայտարարություններով խաղաղություն այս տարածաշրջանում չի լինելու, ադրբեջանցիները եղածով չեն բավարարվելու՝ մշտապես առիթ են գտնելու առաջ շարժվելու համար, սա ոչ առաջին ոչ էլ վերջին նմանատիպ հայտարարությունն է լինելու, իսկ Արցախը և արցախիցները մնալու են կանգուն իրենց համառության և մեր համազգային նվիրումի շնորհիվ։ Ոչ ոք Արցախը չի կարող հանձնել, քանի դեռ այնտեղ ապրում են հայերը։ Միասնական ուժերով հզորացնենք մեր հայրենիքը․․․․
Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից