Անցյալում համատեղ հաղթանակների պատմությունից դեպի անվտանգ ապագա. Ակցիա ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների. ֆոտոշարք

Մայիսի 9-ին մի խումբ քաղաքացիներ համատեղ երթով եկել էին Հաղթանակի զբոսայգի՝ հարգելու Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը։ Ներկա դժվարին օրերին այս գործողությունը նպատակ ուներ նաև հաստատել, որ չնայած դրսի ուժերի կողմից Հայաստանում, իրավիճակն ապակայունացնելու ակնհայտ ջանքերին, որոնց նպատակն է «փոխել պատմական կարծրատիպերը», քաղաքացիները թույլ չեն տա սեպ խրել Հայաստանի և նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանի միջև։
Մեր թղթակցի հետ զրույցում ցուցարարներն ասացին, որ, իրենց կարծիքով, Հայաստանի և Ռուսաստանի զարգացման ուղիներն անցնում են միմյանց կողքով, և հատկապես այժմ կարևոր է ուժեղացնել փոխգործակցությունը Հայաստանի և իհարկե Արցախը շուրջ ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին։
Zham.am








