Փաշինյանական ստերի ծաղկաքաղ. ստել, ստել, անվերջ ստել... (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերադարձ՝ ջերմուկ ու ծիրան ծախենք-ապրենք ժամանակներ. «Կարճ ասած» (տեսանյութ)
30
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով հանդիպում են երևանցիների հետ ԱՊՀ գագաթաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Պատերազմ Արցախում
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում Նիկոլական ստեր (ռետրո). 7or TV «Նագլիավարի խաբել են ընտրողներին». Ռուբեն Մելիքյան Փաշինյանական ստերի ծաղկաքաղ. ստել, ստել, անվերջ ստել... (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով հանդիպում են երևանցիների հետ Թուրքիայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԱՊՀ գագաթաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով Պետականության նշաձողի իջեցո՞ւմ Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին Ներկա պահին Պուտինի եւ Փաշինյանի շփումների պլաններ չկան. Կրեմլ Վերադարձ՝ ջերմուկ ու ծիրան ծախենք-ապրենք ժամանակներ. «Կարճ ասած» (տեսանյութ) Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք «Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները ՀՀ-ում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները». Սաղաթելյան Ժողովուրդը տուգանքի մատերիա՛լ է, և վերջ Լարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Հայաստանում կարող է այլևս ընտրություններ չլինեն. Միքայել Նահապետյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն ստուգայց են իրականացրել մետրոյում (տեսանյութ) Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրգործը կքննվի Սյունիքի մարզում Փաշինյանը ընդունելությունների համար գումարներ չի խնայում ԱԱԾ-Ն մտել է մանկապարտեզներ Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել «Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարության, որը...» Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք այդ գժանոցից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները «Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան

Մեզ անհրաժեշտ է նոր «Չերչիլ», և անհրաժեշտ է հեռացնել մեր «Չեմբեռլենին», որպեսզի երկու տարի անց չկորցնենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը

Ժողովուրդներին սովորաբար դասակարգում են խելոքների  և անխելքների, պայմանավորված թե նրանք իրենց, թե ուրիշի  սխալների վրա են սովորում և հետևություններ անում։ 

Մեր պարագայում ունենք ավելի տխուր պատկեր, մենք նույնիսկ սեփական սխալներից լուրջ հետևություն չենք կարողանում անել, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Իսկ սույն հոդվածում հիշեցնենք, թե ինչ վեճ էր առաջացել Մեծ Բրիտանիայում 1938 թվականին Գերմանիայի հետ խաղաղ պայմանագիր կնքելուց առաջ:

Գերմանացիները անգլյացիներին խոստանում էին «երկարատև խաղաղություն, եթե վերջիններս համաձայնվեին իրենց հանձնել Չեխոսլովակիան»:

Եվ, ահա, 1938-ին Մյունխենում գերմանացիները, անգլիացիների և ֆրանսիացիների հետ կնքեցին  պատմության մեջ մտած «խայտառակ» բնույթի «խաղաղ» պայմանագիրը, որով Չեխոսլովակիան զոհաբերվեց հիտլերյան Գերմանիային:

Այդ խայտառակ պայմանագրի կնքումից հետո Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Չեմբեռլենը` վերադառնալով Լոնդոն սեփական ժողովրդին հայտարարեց հետևյալը. «Ես ձեզ բերեցի երկարատև խաղաղություն նաև հաջորդ սերունդների համար»: Նրա այս քայլը ծափողջույններով ընդունվեց բրիտանական պարլամենտում: Այն ժամանակ քչերն էին հասկանում, որ գերմանացիները խաբել են անգլիացիներին: Այդ քչերից էր Ուինստոն Չերչիլը, ով ի պատասխան Չեմբեռլենի բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Եթե ​​երկիրը ընտրելով պատերազմի և ամոթի միջև, ընտրում է ամոթը, ապա ստանում է և՛ պատերազմ, և՛ ամոթ»:

Այդ ժամանակ բրիտանական հասարակությունը չգիտակցեց Չերչիլի հեռատեսությունը, քանզի չէր ուզում կոնֆլիկտի մեջ մտնել Գերմանիայի հետ: Բայց ընդամենը մեկուկես տարի անց, Գերմանիան Չեխոսլովակիան նվաճելուց հետո գրավեց Լեհաստանը և Եվրոպայի մյուս փոքր երկրները: Դրանից հետո միայն անգլիացիները հասկացան, որ դաժանորեն խաբվել են Չեմբեռլենի կողմից և 1940 թվականի մայիսի 7-ին հեռացրին Չեմբեռլենին վարչապետի պաշտոնից այդ տեղը հրավիրելով Չերչիլին: Իսկ հետո, թե ի՞նչ եղավ արդեն բոլորը գիտեն:

Այսօր Հայաստանում նույն իրավիճակն է, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները փորձում են համոզել հայ հանրությանը, թե եթե հանձնենք Արցախը, ապա կստանանք Ադրբեջանի հետ, իբր  «երկարատև խաղաղություն»: Այն, որ նույնիսկ այս հարցում է Փաշինյանը ստում, խոստովանում է հենց ինքը՝ Փաշինյանը: Նա լկտիաբար խոստովանում է, որ նույնիսկ Արցախի հանձնման դեպքում չունի երաշխիք, որ Ադրբեջանը չի հավակնի Հայաստանի տարածքի վրա, բայց այս ամենը հանդուրժվում է մեկ պատճառով, երկրում դեռ չի առաջացել այն վճռական քաղաքական ուժը, ով բաց երկխոսության մեջ մտնելով հանրության հետ, Չերչիլի օրինակով, առաջարկեր այլընտրանք և կարողանար վիժեցնել Փաշինյանի կործանարար ուղին:

Վաղը կարող է արդեն ուշ լինել, քանզի ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, մենք  չունենք տարածքի խորություն, և սխալի դեպքում կարող ենք անվերադարձ կորցնեենք ոչ միայն Արցախը,  այլև Հայաստանն ամբողջությամբ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan