Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Դե իսկ հիմա փորձենք հասկանալ, թե այդ ի՜նչ առաջընթաց էր Վաշինգտոնում արձանագրվել․ Արթուր Խաչատրյան

Կառավարության նիստերը վաղուց արդեն դադարել են նիստեր լինելուց, վաղուց արդեն այդ "նիստերը" որոշումներ կայացնելու համար չեն։ Կառավարության հավաքները վաղուց արդեն վերածվել են բեմականության, որտեղ գլխավոր հերոսը քաղաքական ելույթներ է ունենում, հպարտանում չեղած ձեռքբերումներով, իրողությանը չհամապատասխանող պնդումներ անում և ժողովրդին նախապատրաստում է նոր կապիտուլյացիայի։ Դատեք ինքներդ։ Մայիսի 11-ի նիստի օրակարգում 49 հարց էր ներառված։49 հարցից ընդամենը 3 հարց էր զեկուցվել, ընդամենը 6%-ը։ Այսինքն՝ կառավարության անդամները նույնիսկ չանդրադարձան հարցերի 94%-ին։ 3 հարցի համար իմաստ ունե՞ր հավաքվել։ Հավաքվեցին, որ ոչ թե որոշումներ ընդունեին, այլ որ Փաշինյանը հերթական ապատեղեկատվությունը տարածեր։ Եթե այդ ապատեղեկատվությունը հանրայնացնելու կարիքը չլիներ, կարող է ընդհանրապես որևէ հարց չքննարկեին։ Ինչևէ․․․

Փաշինյանը պնդում է, որ ադրբեջանական սադրանքները "նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգթոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում"։ Դե իսկ հիմա փորձենք հասկանալ, թե այդ ի՜նչ առաջընթաց էր Վաշինգտոնում արձանագրվել։ Ըստ մայիսի 4-ին ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության․ "երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց"։ Փոխըմբռնում չի եղել, որոշ հոդվածների շուրջ փոխըմբռնման առաջընթաց է եղել․․․ Դե, մի փոքր առաջ են գնացել, բաց փոխըմբռնման չեն հասել։ Ով դիվանագիտական լեզվին գոնե մի քիչ ծանոթ է, կհասկանա, որ բանակցությունները լիովին ձախողվել էին։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ավելի անկեղծ էր, բառացիորեն ասել էր․ "Ադրբեջանի հետ բանակցություններում ամենակարևոր հարցերի շուրջ չկա առաջընթաց"։ Իսկ, ամենակարևոր հարցերն են "ՀՀ սուվերեն տարածքի՝ 29.800 քմ արձանագրումը, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումը"։ Ավելի պարզ, Ադրբեջանը նույնիսկ Հայկական ԽՍՀ 29,800 քառակուսի կիլոմետրը չի ընդունում։ Բա էլ ի՞նչ առաջընթաց: Ի դեպ, առաջընթացի մասին հենց Բայրամովն էր խոսել։ Բա ինչու՞ պիտի Ադրբեջանը փորձեր խափաներ այն բանակցությունները, որտեղ ինքն էր հաջողել․․․

Ակնհայտ է, որ Փաշինյանը հերթական անգամ բլեֆ է անում։ Ադրբեջանը նոր բանակցությունների նախօրեին ուժ է կիրառում, որ Հայաստանից զիջումներ կորզի։ Փաշինյանը, փոխարենը, դարձյալ խոսում է "խաղաղության դարաշրջանի" և "խաղաղության պայմանագիր" ստորագրելու մտադրության մասին։ Եվ նույն օրը Հ1-ով խոսում է հայկական պարտվողականության հայր Ժիրայր Լիպարիտյանը և գուժում է, որ այլ ճար չունենք, քան տալ այն ինչ ուզում են, այլապես զենքով կխլեն շատ ավելին։ Պատահականություններ չեն լինում․․․

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan