Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա
14
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Պատերազմ Արցախում
Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ

Գյումրիի 54-ամյա բնակչի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել երկու համաքաղաքացիներին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրի քաղաքում 54-ամյա բնակչի սպանության դեպք:

ՔԿ-ից հայտնում են, որ 2023թ. մայիսի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող շենքի մոտ դիակ է հայտնաբերվել։ Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի հարևանությամբ գտնվող ջրափոսի մեջ հայտնաբերել է 54-ամյա տղամարդու դին՝ բերանքսիվայր ընկած վիճակում։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված դիակի զննությամբ՝ դիակի տարբեր մասերի վրա հայտնաբերվել են վնասվածքներ և քերծվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձը մահացել է ոչ թե ջրափոսն ընկնելու, այլ սպանության հետևանքով։ Պարզվել է նաև ենթադրյալ հանցանքը կատարած անձանց ինքնությունը, որոնք նույն քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1978 և 1977թթ.: Վերջիններս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023թ. մայիսի 4-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, 54-ամյա տղամարդը այցելել է 45-ամյա համաքաղաքացու՝ Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցում գտնվող տուն, որտեղ վերջինիս և Գյումրու ևս մեկ՝ 46-ամյա բնակչի հետ ալկոհոլ են օգտագործել:

Վերջիններիս միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 45-ամյա տղամարդը մեկ անգամ բռունցքով դիտավորությամբ հարվածել է 54-ամյա տղամարդու դեմքին, որին միջամտել է 46-ամյա տղամարդը՝ թույլ չտալով շարունակել գործողությունները։ Քիչ անց վիճաբանությունը նորից շարունակվել է, որի ընթացքում 45-ամյա տղամարդը ևս մեկ անգամ բռունցքով դիտավորությամբ հարվածել է 54-ամյա տղամարդու դեմքին, գցել հատակին, ապա մարմնի տարբեր հատվածներին ոտքով բազմաթիվ հարվածներ հասցնելով, ապօրինաբար զրկել է նրան կյանքից: Դրանից հետո 45 և 46-ամյա տղամարդիկ, 54-ամյա տղամարդուն թողնելով հիշյալ տանը, դուռը փակելով՝ հեռացել են։ Վերադառնալուց հետո՝ մայիսի 5-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, նրանք դին տեղափոխել և նետել են Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող շենքի հարևանությամբ գտնվող ջրափոսի մեջ։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գյումրու 45-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ 46-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը): Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 45-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan