Ստիպեցինք, որ ՀՀ-ն «կապիտուլյացիոն ակտ» ստորագրի․ Ալիև
Դիտել նաև
Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ)
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ)
«Ես կարող էի այս շնորհավորական ուղերձն ասել նաև Բաքվից։ Սակայն ես համարեցի, որ այսօր պետք է լինեմ այստեղ՝ Շուշիում՝ այս շենքի դիմաց»։
Այս մասին Հեյդար Ալիևի 100-ամյակի առթիվ ադրբեջանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հերթական անգամ պարծեցել է, թե «Շուշին իրենց հաղթանակի խորհրդանիշն է և պսակը»։
«Հենց այս հրապարակից ադրբեջանցի զինվորականներն ինձ զեկուցեցին Շուշին «ազատագրման» մասին։ Այս շենքի վրա բարձրացվեց Ադրբեջանի դրոշը։ Դրա հաջորդ օրը Հայաստանը ստորագրեց «կապիտուլյացիայի» ակտը»,-ասել է Ադրբեջանի նախագահը։
Բաքվի բռնապետի խոսքով, Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքը եղել է «Շուշին, Ղարաբաղն ու Զանգեզուրն ազատագրված տեսնել»։
Աղբյուրը՝ hraparak.am