«Տղուս գլուխը ջարդեց՝ սուտ մատնությունից ա խոսում». ՔՊ-ականի քմծիծաղն ու փոխգնդապետը՝ կոմայի մեջ. Տեսանյութ
4 տարի առաջ իր տան բակում դաժանաբար ծեծի ենթարկված ու մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատացել է: Նրան «Զինվորի տնից» տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, «Հայլուրի» թղթակցին ասել է՝ տղան պարբերաբար բարձր ջերմում է, կտրուկ ընկնում է արյան զարկերակային ճնշումը: Մխիթարյանը շարունակում է պնդել, որ իր որդուն ծեծելու համար մեղավոր է նաև ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը, որը անցած շաբաթ Ազգային ժողովում գլխավոր դատախազին է հիշեցրել աղմկոտ քրեական գործը: