Լևոն Քոչարյանը ձերբակալվեց Անդրանիկ Թևանյանը հանրահավաքում ընթերցեց գործադուլին միացած ընկերությունների ցանկը Պետք է հասնենք նրան, որ Նիկոլի պաշտպան ոտիկաները զեկուցեն, որ այլևս չեն կարողանում դիմադրեն ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ
23
Կա միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին դուրս մղելու հարցում․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Միացե՜ք ակցիային. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պարզվեց՝ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում․ Անդրանիկ Թևանյան ՇՏԱՊ. Անդրանիկ Թեւանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. Տեսանյութ, թարմացվող Անդրանիկ Թևանյանի կոչը ձերբակալությունից հետո. «Չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց». Տեսանյութ Հայ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրել: Շատերը գիտեին, թե ով է իրականում այս Հուդան. Մարգարիտա Սիմոնյան. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին տարել են քաղմաս. Տեսանյութ, թարմացվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը. Տեսանյութ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական» գործողության մասին. Էրդողան Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Լևոն Քոչարյանը ձերբակալվեց Կա միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին դուրս մղելու հարցում․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանը հանրահավաքում ընթերցեց գործադուլին միացած ընկերությունների ցանկը Պետք է հասնենք նրան, որ Նիկոլի պաշտպան ոտիկաները զեկուցեն, որ այլևս չեն կարողանում դիմադրեն ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Միացե՜ք ակցիային. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Մարզերի բնակիչները նույնպես միացել են բողոքի ակցիաներին. Տեսանյութ Վայ պապի ջան, ես հեսա կլացեմ. տարեց մարդը ջուր քաղցրավենիք է բերել երիտասարդների ցուցարար համար. Տեսանյութ Անհանգիստ անձնավորության զանգով՝ Թևանանին ուզում են փակի տակ պահել՝ ցույց տալով իրենց վախերը․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Պարզվեց՝ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում․ Անդրանիկ Թևանյան Վաղը ձեր տուն են մտնելու ու ձեր էրեխեքին ձեր աչքի առաջ մորթելու են, էդ ժամանակ կզգաք դա ինչ ա. արցախցի կինը՝ կարմիր բերետավորին. Տեսանյութ Areal Travel-ը նույնպես միանում է գործադուլին Բուժաշխատողները Կարմիր Խաչից պահանջում են Արցախից տարհանել վիրավորներին․ Ակցիան՝ ՈւՂԻՂ Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը Որոշվել է հետաձգել Մյուռոնօրհնեքը՝ պայմանավորված Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը. Գերագույն հոգևոր խորհուրդ «Օտարերկրյա ագենտուրան» զավթել է ՀՀ-ի իշխանությունը և գործում է ընդդեմ մեր պետականության․ Օհանյան Չենք աշխատելու այնքան ժամանակ, քանի արցախյան մեր եղբայրները ապահովության մեջ չլինեն. Նարեկածին Ժոզեպ Բորելը և Հաքան Ֆիդանը Նյու Յորքում քննարկել են Արցախում ստեղծված վիճակը Լեզուդ չէր պտտվո՞ւմ համարձակ խոսեիր ՄԱԿ-ում Արցախի մասին, ջհանդամը, թե չեք ճանաչել Ադրբեջանի տարածքը. Տեսանյութ Այցելել եմ Ձերբակալվածների պահման վայր, որտեղ վերջին մի քանի օրերի ընթացքում շուրջ 3 տասնյակ մարդ է տարվել ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում. ԱՀ տեղեկատվական շտաբ Իրավունք» ԻՀԿ-ն ՝ ընդհանուր ճակատով հանդես գալու նախաձեռնությամբ է հանդես գալիս Ձեր առաջ թուրքը չի կանգնած, հայերն են. Քաղաքացին՝ ոստիկաններին. Տեսանյութ Անհնազանդություն իրավապահ համակարգում Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը Ցեղասպանությունը մեկ-երկու օրից կմտնի Հայաստան, Արցախում հայի արյունն է հոսում, այստեղ ՆՈՐ-ի մասին են խոսում Փաստաբանի խորհուրդները ուսանողներին. որևէ մեկը բուհից չի կարող ձեզ հեռացնել Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը. Տեսանյութ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական և ուսանողական կազմ, խոսքս ուղղում եմ Ձեզ՝ լինելով ՀՌՀ-ի շրջանավարտ

Այսօր Արցախը կրկին հայտնվել է գոյաբանական պայքարի կիզակետում․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 31-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր ու պանծալի էջերից մեկն է: Հայրենական մեծ պատերազմում մյուս ժողովուրդների հետ միասին մեր պապերի տարած հաղթանակը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորումը, Շուշիի ազատագրումը այն անուրանալի հաղթանակներն են, որոնք իրավամբ այդ օրը դարձրել են ազգային հպարտության խորհրդանիշ:

Ես ուզում եմ նախևառաջ գլուխ խոնարհել տարբեր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակների սուրբ հիշատակի, ինչպես նաև կենդանի հերոսների վաստակի առջև: Նրանց սխրանքն ու քաջագործություններն անմահ են և միշտ կլինեն հայրենասիրության ու անձնվիրության վառ օրինակ հետագա սերունդների համար:

Այսօր Արցախը կրկին հայտնվել է գոյաբանական պայքարի կիզակետում: Ադրբեջանի իշխանությունների կողմից արդեն հինգ ամիս շարունակվող շրջափակումը նպատակ ունի հոգեբանական ու ֆիզիկական ճնշման միջոցով կոտրել մեր ժողովրդի կամքն ու պայքարի ոգին, անվտանգային սպառնալիքի տակ ստիպել լքել հազարամյակների պատմություն ունեցող մեր պապերի հողը կամ դառնալ հպատակ:

Թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները մեզ համար նորություն չեն: Մենք դա լավ գիտենք, ինչպես և լավ գիտենք հայ ժողովրդի միասնականության ուժն ու զորությունը, որը դրսևորվել է մեր պատմության ամենավճռորոշ շրջափուլերում:

Այսօր նորից համազգային միասնությունը դարձել է օրվա հրամայական: Մենք երկմտելու կամ ընկրկելու իրավունք չունենք: Ճանապարհը մեկն է. Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական՝ իր ժողովրդի ազատ կամքով և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքով ու վճռականությամբ: Այդ նպատակին պետք է ծառայեն բոլորիս ջանքերը՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, պետք է նորից վերագտնենք ու փայփայենք հաղթական Եռատոնի խորհուրդն ու ոգին՝ որպես մեր կյանքի ուղենիշ:

Թող Աստված պահապան լինի մեր հայրենիքին ու ժողովրդին»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan