Ես դիմում եմ Հայաստանում ապրող եզդի ազգին

Դիտել նաև
Թշնամու կողմում ևս մեծ թվով զոհեր ու վիրավորներ կան
Ընդամենը մի բան՝ ամո՛թ Դավիթ Տոնոյանին․ Նաիրի Հոխիկյան. Տեսանյութ
««ՀայաՔվե»-ն համաժողովրդական համախմբումով խառնում է թշնամու պլանները».
90-ականներին մենք հաղթեցինք ոչ այնքան զենքի, որքան մեր հավատի ու կամքի շնորհիվ
«Այս տղան ոչ մի կերպ չի կատարում դատարանի վճիռը․ դիմել ենք ԴԱՀԿ». Նաիրի Հոխիկյան
Ես դիմում եմ Հայաստանում ապրող եզդի ազգին․․․
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանը նաև ձեր հայրենիքն է, քանի որ հարյուրամյակներ շարունակ դուք հայերի հետ կողք կողքի կռիվ եք տալիս հանուն հայկական պետականության, հանուն ինքնության պահպանության՝ լավ իմանալով, որ հայերի կործանումը նաև եզդիների կործանումն է։
Եզդիները զոհվեցին նաև 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ։
Եզդիները հերոսաբար կռվեցին ինչպես 1990-ականների Արցախյան ազատամարտի, այնպես էլ 2016-ի ապրիլյան ու 2020-ի հայրենական պատերազմների օրերին՝ տալով մեծ թվով զոհեր։
Սիրելի եզդի հայրենակիցներ, այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 18։00-ին եկեք Ազատության հրապարակ, որ միասին պայքար տանենք Արցախի ճանապարհը բացելու և թշնամու ախորժակը զսպելու համար։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից