Նիկոլը ՔՊ-ականների վրայից «թռե՞լ է». Տեսանյութ
Տեղեկություն չունեմ. Վարչապետը պարբերաբար գնում է Մոսկվա, այո, երեւի գնացել է, տեղյակ չեմ երբ է գնացել: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբկցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը տեղափոխվի Մոսկվա, քանի որ Վաշինգտոնում հաջողություն չգրանցվեց, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ամերիկյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ դեռեւս ամփոփիչ տեղեկատվություն չունեմ, հետեւաբար, որեւէ բան չեմ կարող ասել»: Նա չբացառեց, ու ԱԺ կհրավիրեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին եւ կտեղեկանան գործընթացի վերաբերյալ:
Մանրամասները՝ Hayeli.am-ի տեսանյութում