«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի եւ Վայոց Ձորի մարզեր

Դիտել նաև
Անհանգիստ հոգեվիճակում գտնվողի հրահանգով բերման ենթարկեցին Թևանյանին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ
Երկրի ղեկավարությունը գտնվում է ագենտների ձեռքում, ի՞նչ ագենտների մասին եք խոսում. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ
ՔՊ-ական «լափառոշության» տխուր վախճանը․ Գեղամ Մանուկյան
Այս իշխանությունը Անկարային թույլ է տվել թելադրելու, Հայաստանին պարտադրելու խաղի կանոները. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ
Դա ընտրություն է խաղաղության ու պատերազմի, արժանապատվության ու անարգանքի, հաղթանակի ու պարտության միջև․ Միացե՛ք, որ փոխեք․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ
Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի եւ Վայոց Ձորի մարզեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղամ Մանուկյանը:
«Այսօր մինչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր-գործընկերների մի խումբը Տավուշում էր, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանը և ես այցելեցինք Ջերմուկ և Վայք համայնքներ: Բնակիչների և զինակից ընկերների հետ ունեցանք առանձնազրույցներ, քննարկումներ մեր երկրի իրավիճակի շուրջ: Բոլոր զրույցներում թեման նույնն էր. երկրի անվտանգային խնդիրները, շրջափակված Արցախի Հանրապետությունը, սահմանը, թշնամու շարունակական ագրեսիվ դրսևորումները և դրան անհամարժեք պատասխանը: Եզրահանգումն անփոփոխ է՝ Դիմադրություն և այս իշխանությունների՝ օր առաջ հեռացում»,- գրել է նա:




