Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

«Բանակցվում» է Հայաստանի հարցը, իսկ Հայաստանը սեղանի վրա է

Շատերի ընկալումներում կա թյուր պատկերացում, թե Վաշինգտոնում Փաշինյանի ԱԳ նախարարը, ամերիկյան միջնորդությամբ, Բայրամովի հետ «բանակցում» էր Արցախի խնդրի շուրջ: Սա ոչ միայն սոսկ թյուր, այլ իրականությանը չհամապատասխանող պատկերացում է, քանի որ Արցախի հարց, որպես այդպիսին, առնվազն Փաշինյանի ու նրա մանկլավիկության համար արդեն գոյություն չունի:

Փաշինյանն Արցախն ուրացել է ոչ միայն թուրքերի հետ համագործակցաբար հայության դեմ իր իսկ հրահրած պատերազմից հետո ու պատերազմով, այլև ավելի կոնկրետ՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրագայում: Իսկ օրերս էլ, կհիշեք, ապրիլի 18-ին ԱԺ-ում, հատկապես ի լուր Ալիևի հայտարարեց, որ վերահաստատում է իր կողմից Արցախի ուրացումը:

Այն, որ ամերիկյան բանակցությունների վերաբերյալ տեղեկություններ են տարածում, թե Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (Ադրբեջանի ցանկացած տարբերակով) ճանաչելը «բանակցային» ամենից դժվար հարցերից մեկն է մշտապես եղել, բայց այս անգամ այդ հարցում «զգալի առաջընթաց» է արձանագրվել, վերը նշված ուրացման ևս մեկ լրացուցիչ ապացույց է:

Եվ հետո, այս վերջին 4-5 «բանակցային» օրվա ընթացքում այդ գործընթացում ներգրավվածներից քանի՞ անգամ լսեցիք Արցախ բառը, էլ չենք խոսում՝ Արցախի հայության ինքնորոշման անկապտելի իրավունքի մասին որևէ, թեկուզ կիսաշշուկով արված արտահայտություն: Այսինքն, Փաշինյան-Ալիև զույգն Արցախի պատկանելության, Արցախի կարգավիճակի հարցերն այլևս փակված է համարում և ընկալում:

Իրականում Վաշինգտոնում դրված էր Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության, որպես պետական կազմավորման հետագա գոյության հարցը: Կարող եք ամենևին չկասկածել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն էլ է պատրաստ կամ պատրաստվում հանձնել թշնամուն՝ Թուրքիային ու Ադրբեջանին: Կոնկրետ Ադրբեջանին վերջին երկուսուկես տարվա ընթացքում փաստացի արդեն ավելի քան 130-140 քառակուսի կիլոմետր Հայաստան հանձնել է:

Նիկոլ Փաշինյանն աշխարհից, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ից, Ֆրանիայից, երբեմն էլ՝ Ռուսաստանից ընդամենը երաշխիքներ է մուրում: Չէ՛ Հայաստանի կամ Արցախի համար չէ, այլ իր և իր ընտանիքի ֆիզիկական անվտանգության, ապահովության երաշխիքներ: Դատելով այն արագությունից, որով Նիկոլ Փաշինյանը շուրթերը պոկեց «ռուսական սապոգից» ու վազեց Արևմուտքի ուղղությամբ, ԱՄՆ-ն նրան կարծես խոստացել է անձնական երաշխիքներ: Սա է այդ ամբողջ «դիվանագիտական հարայհրոցի» տակ Փաշինյանի հետամտած հիմնական նպատակը:

Կարող է հարց ծագել, թե ինչ ենք շարունակ չակերտներում նշում «բանակցել»-ը: Դա կռահելի է, կարծում ենք: Իրավիճակում, երբ դու բանակցավայրում ես, բայց ոչ թե բանակցում ես, այլ քեզ են «բանակցում», կտոր-կտոր անում և այլն, անհեթեթ է խոսել բանակցությունների մասին: Հայաստանն այսօր բանակցային սեղանի վրա է, այսինքն, այլևս ոչ թե իրավունքի սուբյեկտ է, այլ ուրիշների աշխարհաքաղաքական ախորժակների բավարարման օբյեկտ:

Հա, կարելի է շարունակել անվրդով սուրճ խմել երևանյան որևէ կաֆեում, չնայած դա էլ երկար չի տևի: Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, թուրքերի ու ամերիկացիների հետ «հորով-մորով» անի Հայաստանի ոչնչացման նախագիծը, միգուցե դուք էլի կհայտնվեք Երևանյան այդ սրճարանում, բայց... որպես «կենդանի սեղան»: Այսինքն, սրճարանատեր թուրքերը ձեզ «չորս ոտքի վրա» կնստեցնեն, սկուտեղն ու մոխրամանը կդնեն ձեր մեջքին և էդպես, «մլուլ տալով» կոֆե կխմեն: Միգուցե մեկ-մեկ հարցնեն. «Արա, դժգո՞հ ես, որ խաղաղություն է: Գո՞հ ես, դե հլա մի հատ ծափ տուր, արա...»:

Սա է Նիկոլի «խաղաղությունը»:

Արթուր Խայթ

Աղբյուր՝ 7or.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan