«Գրիգորի Խաչատուրովի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել». փաստաբան
«Գրիգորի Խաչատուրովի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել, այսինքն՝ նրան էդ մեղադրանքում մեղսագրող տեղեկություն չի հայտնել: Փողերի լվացման մեջ է մեղադրվում Խաչատուրովը, ու ինչ-որ մեկի ցուցմունքը պետք է վերաբերի կոնկրետ հանցակազմի տարրերի առկայությանը կամ բացակայությանը, այսինքն՝ ինչ-որ մեկը պետք է ասի, որ Գրիգորի Խաչատուրովը, իմանալով, որ ապօրինի գույք ա, բերել ա, տարել ա, վաճառել ա, էս ա արել, բայց էդպիսի տվյալ չկա»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:
Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը մարտին բավարարել էր բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցը կիրառելու դատախազի միջնորդությունը։ Խաչատուրովը կալանավորվել էր երկու ամիս ժամկետով։
Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար։