Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը
6
Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Պատերազմ Արցախում
Ոտքի՛, քանի չի հանձնել. Տորոնտոյում մեծ հավաք՝ հաջակցություն Տավուշից մեկնարկած երթին Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ (տեսանյութ) Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ կրկին հայ զինծառայող է պայթել ականի վրա «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը

«Խաղաղության ագռավը»․ կարող է խաղաղություն լինել, բայց հայ ժողովրդի համար անընդունելի ձևով. Տեսանյութ

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանաշարում եղավ մի դրվագ, որ նույնպիսի հետաքրքրություն չհարուցեց, ինչպես հարուցեցին, օրինակ, դավաճան բառից չվախենալու կամ «հայրենասիրության մոդելի» մասին տափակ դատողություններով փաշինյանական փայլատակումները: Այդ մի հարցին պատասխանելիս, նկատենք, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ոչ մի անգամ ձեռքը հետույքին կամ աճուկին չտարավ, չշորորաց, չքորվեց:

Մինչդեռ, «տնային աշխատանքի» տարբերակով իր յուրայիններից մեկի հարցը ինքնին շքեղաշուք էր: Ահավասիկ. «Կցանկանայի ներկայացնեիք Հայաստանի շուրջ և մեր տարածաշրջանում իրադրության ռազմավարական ձեր գնահատականը» (հարցատու՝ ՔՊ-ական դեպուտատ Սարգիս Խանդանյան): Չհասկացվեց՝ իրադրությո՞ւնն է ռազմավարական, թե՞ այդ իրադրության վերաբերյալ Փաշինյանի դուրս տված տրիվիալություններն են «ռազմավարական»: Բայց Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հարցի համար (երևի ինքն էր այն ձևակերպել) ու անցավ պատասխանելուն:

Պատասխանը գերազանցեց բոլոր սպասելիքները: Ինչ արժե Փաշինյանի թեկուզ հետևյալ հանճարեղ դատողոությունը, որը եթե լսեին Օլբրայթն ու Քիսինջերը, ապա նախանձից կկանաչեին, անկասկած: Ահավասիկ. «Պիտի արձանագրենք, որ միջազգային իրադրությունը ռազմավարական ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա, և նաև պիտի ասենք, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները նաև որոշակի ազդեցություն են ունեցել միջազգային իրադրության հետագա զարգացման վրա»:

Զարմանալի է, որ իր քպ-ականները «ծափ տվեք, արա՜…» տարբերակով հոտնկայս ու բուռն օվացիայով չողջունեցին իրենց հոգևոր հովվի…, կներեք, քաղաքական առաջնորդի այս տափակագույն մտաժայթքումը:

ՔՊ-ի կողմից դրսևորած այդ անտակտությունը հարթելու համար արժե, թերևս այստեղ, դիմելով քանքար Փաշինյանին՝ հավելել. «Ակո՜ւնք իմաՍՏության…»:

Ասածն ի՞նչ էր: Սա էր. «Իսկ ռազմավարական գնահատական եթե կարճ ձևակերպելու լինենք, կարող ենք ասել, որ մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացված են կամ դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների»:

Իսկ ոմանք ասում են՝ անմեղսունա՜կ, այս, այն: Տեսա՞ք թե որքան հմտորեն խոնարհեց դեֆորմացվել բայը: Դրանից ավելի զիլ խոնարհում էր մեր ուսանողական ընկերներից մեկը. «Հայերը եղել են, եղում են ու կյեղեն…»:

Չնայած, նրա ասածը կարող է և չլինել, քանի որ Փաշինյանը «գցել-բռնել» է (մտածելն այս դեպքում կոմպլիմենտ կլիներ), որ ՀՀ անվտանգությունը կարող է ապահովել միայն… «համապարփակ խաղաղությունը»:

Խաղաղությունացավի է եկել տղան: Դա իր մտասևեռումն է: Բոլորը տեսնում ու հասկանում են, որ տարածաշրջանը գնալով ավելի պինդ է նստում վառոդի տակառի վրա, սա դեռ խաղաղությունից է ճառում, այն էլ՝ համապարփակ: Թուրքը Հայաստանը կրծոտելով առաջ է գալիս, սա խաղաղությունից է բարբաջում:

Բայց հիմնականը. ասում է, թե այդ «համապարփակ խաղաղությունը» հնարավոր է, ուղղակի պրոբլեմն այն է, որ կարող են խաղաղության պարամետրերն ընդունելի լինել Հայատանի ու հայ ժողովրդի համար, բայց կարող են և անընդունելի լինել կամ ընդունելի չլինել:

Թե ո՞րն է «խաղաղության պարամետրը», որն ընդունելի չէ հայ ժողովրդի համար, թերևս կռահելի է. դա հայության կոտորածն է՝ պատմական հայրենիքի վերջին բեկորի վրա: Մի բան, ինչին ձգտում են Փաշինյանն ու իր ՔՊ-ն՝ այդ ամենը քողարկելով պսևդոհայրենասիրական ճառերով, այն էլ՝ ոչ միշտ, ի դեպ:

Սա այն Փաշինյանն է, որ ինչ-որ անհեթեթ «ծամոն» էր միառժամանակ առաջ ասպարեզ նետել, թե Արցախի խնդրի լուծումը պիտի բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին ու ադրբեջանական ժողովրդին: Պարզվեց, որ Փաշինյանի երազանքը բացառապես ադրբեջանական իր սիրելի ժողովրդին բավարարելն էր: Հիմա՝ «խաղաղության պարամետրերի» անվան տակ նման մի բան էլ խաղացնում է արդեն Հայաստանի ու ՀՀ ժողովրդի դեմ կամ գլխին: Կարճ ասած, եթե փաշինյաներենից վերծանենք ընկալելի հայերենի, նա ասում է, որ բոլորիդ վաղը, մյուս օրը, հենց ամերիկացիները անձնական ապահովության երաշխիքները տրամադրեն, ձեզ թուրքերի ողորմածությանն եմ հանձնելու և ցվրվեմ ձեր դժբախտ ու դժգույն Հայաստանից:

Փաշինյանն ասաց նաև, թե այդ «համապարփակ խաղաղության» որոնումներն ականապատ դաշտում են, և որքան առաջ են շարժվում, այնքան ականները շատանում են: Մնում է միայն ափսոսալ, որ դեռ բավարար հզորության «ականի» վրա չի կանգնել՝ հանրությանը ձերբազատելով իր ճապաղ դատողությունները լսելու անհրաժեշտությունից:

Կան գործիչներ, որոնց «բազե» են բնորոշում, կան գործիչներ էլ, որոնց «խաղաղության աղավնի» են ասում: Բայց Փաշինյանը նոր տեսակ է, որին ավելի կսազեր «խաղաղության ագռավ» տարբերակը:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan