ՄԻԵԴ-ը hօգուտ Մայրապետյանի որոշում է կայացրել Իրանի ռազմական կցորդը պարզաբանումներ է տվել ԳՇ պետի՝ ԼՂ խնդրով հայտարարության վերաբերյալ Բաքվում Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել Արցախի հարցում պարտադրված որոշում չպետք է լինի. Դավիթ Բաբայան Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը. Ուղիղ ԱԺ փոխնախագահների ունեցվածքը. Տեսանյութեր Ինչո՞ւ են անընդհատ գժտվում «կլասիկ լուսավորներն» ու «բարգավաճները» Մոսկվայում զայրացա՞ծ են Փաշինյանի վրա ԱԺ-ի ղեկավար մարմինների ձևավորման պատճառով (Տեսանյութ) Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը Կառավարության նիստ (LIVE)
ԼՐԱՀՈՍ
Երեխաները բուժօգնություն են ստացել փրկարարների օգնությամբ А король-то голый... Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտը «Գազպրոմ Արմենիա»-ն բաժանորդներին հորդորում է չանջատել գազասպառման անվտանգության համակարգերը Փայլանի հարցը թուրք նախարարին. «Ի՞նչ հիմքով է իմ նկատմամբ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել» Բանկի հաճախորդի անձնական տվյալները խմբագրելով՝ փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել Վրաստանում կարմրուկի համաճարակի վտանգ կա ՄԻԵԴ-ը hօգուտ Մայրապետյանի որոշում է կայացրել Իրանի ռազմական կցորդը պարզաբանումներ է տվել ԳՇ պետի՝ ԼՂ խնդրով հայտարարության վերաբերյալ Բաքվում Եվրոպական խորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կանցկացնի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԱԺ ներկայիս կազմն ընտրված է հասարակությանը մտածված կերպով շեղելու համա՞ր ՀՔԾ-ն հրապարակել է իր որոշումը Արամ Հարությունյանի վերաբերյալ. հայտարարվել է նաև հետախուզում Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ հանրապետության ողջ տարածքում. Լարսում՝ կուտակումներ Վարչապետի խորհրդականը դատի կտա ԶԼՄ-ին ԱՄՆ-ը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին հնարավոր վտանգների մասին Աշխարհի տարբեր վայրերում կհիշատակեն Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը Շիրակի մարզում կաթվածահար վիճակ է. մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ (լուսանկար) Այս տարի Մյունխենի խորհրդաժողովի թեմաները կդառնան ԵՄ-ի շահերը և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Բեռլուսկոնին իր թեկնածությունը կառաջադրի Եվրախորհրդարանում. ANSA Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար Նախագահը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ Բացառվում է, որ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները զորակոչվեն. ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Ավելի ուժեղ հեղափոխություն կանենք. Տեսանյութ Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել ՃՏՊ Մարալիկ-Երևան ավտոճանապարհին. վարորդն ու ուղևորն արգելափակվել են մեքենայի մեջ. կան տուժածներ Բաքվում փոթորիկ է Հանրապետության տարածքում ձյուն և բուք է Արցախի հարցում պարտադրված որոշում չպետք է լինի. Դավիթ Բաբայան ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Տիգրան Գալստյանը Լյուքսեմբուրգի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Վստրեչի Ապերի վերաբերյալ քրեական գործը կքննվի դռնփակ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը. Ուղիղ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Նարեկ Մալյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձի մասին. Տիգրան Աթանեսյան «Ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ». Արմեն Գևորգյան (տեսանյութ) ԱԺ փոխնախագահների ունեցվածքը. Տեսանյութեր Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Նիկոլ Փաշինյան Սասունը՝ ԵԿՄ նախագահ, Ծառուկյանի Էդոն «գրավել» է Մանվելի սենյակը, անպաշտոն Գևորգ Կոստանյանը. մամուլն այսօր (Տեսանյութ) Արտագաղթի կանխման` «Lydian Armenia»- բանաձևը Գոնե Աղաջանովներին տեղեկացրեք վարչապետի որոշման մասին. Ռուբեն Մելիքյան Հունվարի 1-ից նպաստները կբարձրանան. ընտանիքները չեն զրկվի 18 հազար դրամ սոցիալական նպաստից (տեսանյութ) Վանեցյանը՝ ԱԱԾ-ի՝ Կառավարությանը կամ ԱԺ-ին ենթարկվելու մասին (Տեսանյութ) Պատգամավորի հայտարարությունն իրականում վրիպակ չէր. Արթուր Ղազինյան Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Հեղափոխությունը կանգ չի առնի․ հեղափոխությունը խժռում է իր զավակներին (Լուսանկարներ) Կիմ Չեն Ունն իր պատվիրակի միջոցով նամակ է փոխանցել Թրամփին. Yonhap Ուսուցիչներին «դաստիարակելու» հրապարակային այս գործընթացը հանրակրթությունը բարելավվելու՞ համար է Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Ինչո՞ւ են անընդհատ գժտվում «կլասիկ լուսավորներն» ու «բարգավաճները» Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց` ուղիղ Բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն. ներգրավված է եղել նաև ոստիկան. ԱԱԾ Իրանն ավտորիտար համարող Հայկ Կոնջորյանի ունեցվածքը Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան Մոսկվայում զայրացա՞ծ են Փաշինյանի վրա ԱԺ-ի ղեկավար մարմինների ձևավորման պատճառով (Տեսանյութ) Անվտանգության հատուկ համակարգերով կահավորված զինամթերքի նոր պահեստներ են կառուցվել սահմանամերձ գոտիներում (տեսանյութ) Տեղավորվել եմ քաղաքի կենտրոնում գտնվող շքեղ բնակարանում Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը «Թողենք աշխատեն» լոզունգը ամենուրեք կրկնողները սովորական հիմարներ են կամ էլ իշխանություններին ծառայող խաբեբաներ Նաիրա Զոհրաբյանը՝ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների մասին (տեսանյութ) Նախարարությունների թիվը կրճատվելու է, ուղղակի պետք է դա մաքսիմալ անցնցում անել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կառավարության նիստ (LIVE) ԱԺ֊ն անգամ դեռ ծանոթ չէ այդ «Հարսանիք նախարարություններում» օպերացիայի պլանին Պատգամավոր՝ շնորհիվ արտասվելու «Պատգամավոր կոչվածը պետք է պատասխան տա». Անդրանիկ Մանուկյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին Զարմանալի չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ինդուլգենցիա շնորհած լինի Արամ Հարությունյանին Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ ՀՅԴ կարևոր թևերը կբռնեն Արմեն Ռուստամյանի կողմը Իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Գևորգ Կոստանյանին Միքայել Մելքումյանը չի համակերպվում. Ինչո՞ւ Ծառուկյանը ԱԺ նախագահություն գործուղեց Վահե Էնֆիաջյանին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը հայտնի է Պատգամավորները մնացել են «անտուն» 10 մլն դրամ, 48 000 դոլար և 33 000 եվրո. դատավորի հայտարարագրումը Սասուն Միքայելյանը` ԵԿՄ նախագահ Ծառուկյանի Էդոին հասել է Մանվել Գրիգորյանի երկսենյականոց աշխատասենյակը Ձյուն է գալիս. Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է «Նոր ԱԺ-ն ընդամենը 3 օր է սկսել աշխատել, բայց արդեն հասցրել է կրկնել նախորդների անփառունակ դրսևորումները» Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ. Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում Պարզ չէ՝ ԵՄ հատկացրած 13 մլրդ եվրոյից որքանն է Հայաստանի բաժինը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին փոխարինո՞ղ են գտել
Հարցում

Ով կդառնա որակյալ պետություն, նա կշահի ղարաբաղյան կռիվը

Past.am-ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյան ի հետ.

– Պարոն Բոզոյան, ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններն ինչի՞ համար են այս փուլում: Ի վերջո, դրանք հարց չեն լուծում, սահմանային միջադեպերն էլ չեն պակասում դրանցից:

– Միջազգային պրակտիկայում ընդունված է հետևյալ սկզբունքը. եթե բանակցություններ չեն լինում, պատերազմի վերսկսման վտանգը շեշտակիորեն մեծանում է: Բանակցությունները՝ հանուն բանակցությունների, նաև նրա համար են, որ որոշակիորեն լիցքաթափում են վտանգի գոյությունը: Այդ իմաստով, միջազգային հանրությունը, եթե չի հասնում իր մաքսիմում նպատակին, այն է՝ կոմպրոմիսի չի բերում կողմերին, ապա լուծում է մինիմում խնդիրը՝ լիցքաթափում է իրավիճակը ու թույլ չի տալիս, որ վերսկսվի լայնածավալ պատերազմը:

– Գուցե դրանով համանախագահող երկրները նաև ցանկանում են ցո՞ւյց տալ իրենց ազդեցությունն ու ներկայությունը տարածաշրջանում: Նաև ա՞յս խնդիրն են լուծում:

– Դա էլ կա: Բայց այդ երկրներն այնքան տարբեր տեղեր ունեն իրենց ազդեցությունը ցույց տալու համար, որ չեմ կարծում, թե միայն դրա համար այդ հանդիպումները կազմակերպեն: Պարզապես, ինչ–ինչ հանգամանքներից ելնելով, Ղարաբաղը եզակի կետերից է, որտեղ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Եվրոպան քիչ թե շատ ընդհանուր հայտարարի են եկել: Եվ դա շահեկան է մեզ համար:

– Հրաժարվելով իր նախկին դիրքորոշումից՝ փաստորեն Սերժ Սարգսյանը հանդիպեց Ալիևի հետ առանց նախապայմանների: Դա թուլացրե՞ց մեր դիրքերը:

– Թուլացնելն ու չթուլացնելը երևում է վերջնարդյունքում: Եթե տեսնենք, որ կան վտանգավոր զարգացումներ, ապա կարող ենք արձանագրել, որ թուլացրեց: Բայց եթե այդպիսիք չլինեն, ապա թուլացնելու վերաբերյալ չենք կարող խոսել:

– Իսկ ինչպիսի՞ մեխանիզմների առկայությամբ Ալիևը կենթարկվի Մինսկի խմբի որոշումներին:

– Նման բանի համար որևէ կոնկրետ մեխանիզմ գոյություն չունի: Կողմերը, բնականաբար, ունեն տարբեր տեսակետներ խնդրի կարգավորման վերաբերյալ: Ուստի ֆորմալ առումով երկու կողմն էլ ասում է, որ կողմ են բանակցություններին, կողմ են բազային սկզբունքների կիրառմանը, բայց իրականում այլ կերպ են մտածում: Եվ Ալիևից ակնկալել, որ տվյալ հարցերի վերաբերյալ կոմպրոմիսի կգնա, կարծում եմ, միամտություն է:

Ընդհանրապես, եթե վերջին 20–25 տարիների ընթացքում պատերազմ չի եղել, երկու բան է նպաստել դրան: Առաջինը երկու երկրների ռազմական բալանսի կայուն ապահովումն է: Իսկ երկրորդը բանակցային գործընթացն է: Եթե այս գործոններից որևէ մեկը բացակայում է, ապա պատերազմի վերսկսման վտանգը շեշտակիորեն մեծանում է:

– Այս պարագաներում ո՞րն է մեր անելիքը:

– Մի բան պետք է մտածենք՝ ինչպե՞ս անենք, որ մեր երկիրը հզոր լինի: Ուժեղանա տնտեսապես, քաղաքական առումով ավելի առողջ լինի: Որպեսզի Ադրբեջանի նկատմամբ պահպանենք հավասարակշռությունը: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը նավթ ունի, իսկ մենք չունենք:

Կարևորն այն է, թե առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք ինչպիսի՞ երկիր կստեղծենք: Եթե տնտեսությունը չզարգանա, մարդիկ լքեն երկիրը, բնականաբար երկիրը կթուլանա, և անկախ այն հանգամանքից, թե բանակցություններն ինչպիսի՞ ճանապարհով կգնան, միանշանակ իրավիճակը մեզ համար բարենպաստ չի լինի:

– Այսինքն՝ բանակցությունները ժամանակ շահելու ճանապարհ են, որպեսզի նախապատրաստվենք վճռական ճակատամարտին:

– Այո: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները ես մշտապես համեմատում եմ Խորհրդային Միության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերություններին, երբ սառը պատերազմ էր վերջիններիս միջև: Այս երկրների միջև ընթանում էր մրցակցություն, թե ո՞րն է ավելի հզոր իր տնտեսությամբ, քաղաքական իր համակարգով: Եվ չհայտարարված, սառը պատերազմի արդյունքում Միացյալ Նահանգները հաղթեցին: Իսկ Խորհրդային Միությունը փլվեց:

Հիմա նունն է Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում: Կա սառը պատերազմ, ու միջնորդները ցանկանում են, որ այն չվերածվի տաք պատերազմի, որի դեպքում արդեն պատերազմի մեջ կարող են ներքաշվել տարածաշրջանային գերտերությունները: Իսկ դա վտանգավոր կլինի աշխարհի համար:

Այո, գերտերությունների նպատակն է, որ այդ մեծ պատերազմը տեղի չունենա: Բայց եթե այն տեղի չի ունենում, չի նշանակում, թե մենք կարող ենք հանգիստ քնել: Մեզ համար կարևոր է մի բան՝ հաղթենք այս սառը պատերազմում: Այսինքն՝ ավելի որակյալ երկիր դառնանք, քան է Ադրբեջանը: Իսկ այսօրվա դրությամբ ես թերահավատ եմ, թե մենք այնքան լավ երկիր ենք, որ մտածենք հաղթելու մասին:

Իհարկե, նրանք նավթ ունեն: Իսկ մենք էլ, հակառակ դրան, եվրոպական տիպի ժողովուրդ ենք, չունենք սուլթանական պատկերացումներ: Դա հնարավորություն կտա մեզ զարգանալ ու նորմալ երկիր դառնալ: Իսկ եթե դարձանք նորմալ երկիրր, ապա կհավասարակշռենք նրանց նավթային գործոնին և, ի վերջո, կհաղթենք:

Իսկ եթե մնանք, ինչպես այժմ ենք՝ փթած, քրեաօլիգարխիկ բարքերով, կեղծիքների հետամուտ երկիր, ապա ոչ մի հաջողության էլ չենք հասնի՝ անկախ նրանից, թե բանակցություններին ինչպիսի որոշումներ կընդունվեն: Որովհետև կարևոր չէ, թե բանակցային պրոցեսի մեջ այս կամ այն գործիչն ինչ ասաց, այլ կարևոր է, թե ինչպիսի երկիր ես դու:

Գոհար Սարդարյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan