Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Պատերազմ Արցախում
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ընդունեց, որ հայտնվել է թշնամական մուրճի և ժողովրդական զնդանի արանքում. Ավետիք Չալաբյան

Երեկ, ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ «խաղաղության» այն պայմանագիրը, որն իր գլխավորած «կառավարությունն» այսօր բանակցում է Ադրբեջանի (և փաստացի Թուրքիայի) հետ, ընդունելի չի լինելու հայ ժողովրդի մեծամասնության համար։ Փաստացի, նա ընդունեց, որ հայտնվել է թշնամական մուրճի և ժողովրդական զնդանի արանքում, թեև դեռ հույս ունի, որ այդ զնդանը տեղի կտա, և ինքը ևս մեկ անգամ կկարողանա խուսափել իրեն արժանի քաղաքական պատասխանատվությունից։

Այս հայտարարությունը նրա անփառունակ կառավարման 5 տարիների իրական հանրագումարն էր՝ ողջ այդ ընթացքում շաղախված պոռոտախոսությամբ, ամպագոռգոռ խոստումներով, սահման չճանաչող ստերի հեղեղով, իրեն վստահած և ընտրող բազմահազար մարդկանց մոլորեցնող անվերջ մանիպուլիացիաներով, իրենից դուրս «քավության նոխազների» վերջը չունեցող զոհաբերությունների շարանով։ Սա նաև այն հանրագումարն էր, որից հետո ցանկացած իրեն հարգող քաղաքական գործիչ պետք է հրաժարական տար, և անկեղծ ընդուներ, որ իր մոտ չի ստացվել։

Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանի այս ինքնաբացահայտումը համընկավ նրա վարկանիշի շարունակական անկումը հաստատող հերթական (և առավել արժանահավատ – IRI) սոցիոլոգիական հարցման հրապարակման հետ, որից պարզ է դառնում, որ բնակչության բացարձակ մեծամասնությունը այլևս դեմ է նրա կառավարմանը, համարում է, որ նա ձախողել է երկրի անվտանգության և Արցախյան հարցի հանգուցալուծման հետ կապված իր սահմանադրական գործառույթները, երկիրը տանում է հակաժողովրդավարական ճանապարհով, իսկ նրա կողմից փաստացի զավթված բոլոր պետական հաստատությունները արդեն իսկ մեկը մյուսից ցածր վստահություն ունեն բնակչության մոտ։

Միակ պատճառը, որ բնակչությունը դեռևս հանդուրժում է Փաշինյանի ձախողված կառավարումը, դա համախմբված, կուռ և լայն հանրային վստահություն վայելող ընդդիմադիր բևեռի բացակայությունն է, և դա է դեռ Փաշինյանին թույլ տալիս, թեև դժվարությամբ, բայց շարունակել իր հակազգային քաղաքական գիծը։ Սա մի գերխընդիր է, որը ծառացած է ամբողջ ընդդիմադիր դաշտի, մեր երկրի բոլոր արժանապատիվ քաղաքացիների առջև, և որի լուծումից է կախված ոչ միայն Փաշինյանի և նրա խառնակույտի քաղաքական մայրամուտը, այլև մեր անկախ պետականության պահպանումը, և մեր համազգային նպատակների իրականացումը։

Այս խնդրի լուծումն է, որին պետք է ազնվորեն լծվենք մեզնից յուրաքանչյուրը՝ մի կողմ դնելով մեր անձնական հավակնությունները, մեր եսակենտրոնությունը, փոխադարձ անվստահությունը, ամեն օր և ամեն ժամ աշխատենք իրար հետ՝ ձևավորելու այն նոր արդյունավետ և արդիական, ներառական ու թափանցիկ, և միաժամանակ ազգակենտրոն և նախաձեռնող ուժը, որին կհավատա մեր հանրությունը, և որը նրան հույս և հավատ կտա՝ վերջնական հրաժեշտ տալու Փաշինյանին, և նոր էջ բացելու մեր պետության պատմության մեջ։

Այսօր մենք ենք այն զնդանը, որն ամեն հարվածից պետք է ամրանա, մինչև և թշնամու մուրճը ջարդվի, և նրա կամակատարները մեջտեղից վերանան։ Իմ հանձնառությունն է այսօր՝ խոնարհաբար ծառայել այդ նպատակին, և իմ ողջ ուժն ու կարողությունները ներդնել նրա իրականացմանը։ Եթե յուրաքանչյուրս մեզ տեսնենք այդ ժողովրդական զնդանի մաս, մեր մեջ ուժ գտնենք և պատրաստ լինենք դիմագրավել հարվածներին, ամեն հարվածին դիմանալուց էլ ավելի ամրանանք մեր ներսում, մեզ այլևս ոչ մի թշնամի չի հաղթի։ Եթե կարդում եք այս տողերը, և ձեր մեջ տեսնում եք այդ ուժը, գտեք ձեր շրջապատում ձեր նմաններին, միասին սկսեք համախմբվել և գործ անել, և հետո էլ միացեք ձեր նման մյուս խմբերին, մինչև մենք նորից դառնանք ամուր և կուռ, անպարտելի ազգային դարբնոց, որի զնդանի վրա արդեն սեփական մուրճն է զենք կռում, և զինում սեփական բանակը։ Աստված զորավիգ մեր ազգի պայքարող տեսակին»։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan