Գոնե Ազատի կացարանի հրդեհի գործով հանրությանը տրամադրեն ճշմարտությունը․ փաստաբանը՝ գլխավոր դատախազին

Դիտել նաև
Հայն Արցախում ցեղասպանվում է Ալիևի, Նիկոլի, Արևմուտքի օրակարգը սպասարկողների գործուն ջանքերով
Նպատակը մեկն է՝ Հայաստանի լինելիության երաշխավոր Ռուսաստանին հանել տարածաշրջանից. Ազատ Ադամյան
Նախաքննության ավարտ՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով. ինչ է պարզվել
Սա արևմտյան սցենարի տակ ստորագրություն էր, որը կարող է երկու նպատակ հետապնդել
Ազատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով կալանավորված սպայի մասով նոր որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով կա 4 կալանավորված անձ։ Կարծում եմ, որ գոնե այս գործի վերաբերյալ իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրությանը պետք է տրամադրեն բացառապես ստուգված ու ճշմարիտ տեղեկատվություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Այս գործով կալանավորված 4 անձ չկա։ Քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է իրականացվում թվով 5 անձի նկատմամբ, որից 3-ը կալանավորված են, իսկ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրված է բացակայելու արգելքը»,- հավելել է