Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ
27
Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Պատերազմ Արցախում
Արցախից հետո Հայկական լեռնաշխարհի այս լեռնաանտառային հատվածում, որ նախկին Խորհրդային Հայաստանի տարածքն է, հայության վերջին փշրանքների գոյությունը խիստ վտանգված է Աշխարհը, միջազգային հանրությունն Արցախյան Մեծ ողբերգության այս օրերին սպանեց և թաղեց միջազգային իրավունքի սրբազան նորմը` ինքնորոշման իրավունքը 1-օրյա ռազմական գործողության համար դա խայտառակ մեծ թիվ է. Հակառակորդի լիարժեք օդային և հրետանային միջոցների կատարյալ գերակայության պայմաններում, կռվել են ԱՌՅՈՒԾԻ պես ԵՄ-ն հավատացած է, որ Գրանադայում ակնկալվող հնարավոր հանդիպումը և՛ Երևանի, և՛ Բաքվի կողմից կօգտագործվի՝ հրապարակային կերպով վերահաստատելու իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանը. Պաշտոնական Հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Ալիև-փաշինյան հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունը սկսել է որոշակի խաղաղասիրական ուղերձներ հղել, որը ունի մեկ նպատակ Բաքուն հայտարարել է, որ Արցախի դեմ ահակեբչության ժամանակ կորցրել է 192 զինծառայողի Արցախյան 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցը՝ «Եռաբլուրում». ֆոտոռեպորտաժ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր արցախցիներին իրենց կամքով են հեռանում «Արևմտյան Ադրբեջանին» սպասելի՞ս. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ Լիլիթ Գալստյանը Զոյա Թադևոսյանի գրառման առնչությամբ հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացրել դատախազություն Ամուսինս հիվանդանոցում է, ոչինչ չենք վերցրել, ոչ ոքի պետք չենք, չգիտենք ինչ անել. արցախցի «Դադարեցրեք տեղի ունեցող դժոխքը»․ Էլինա Ջանիբեկյան ԱՄՆ-ն մերժել է Վաշինգտոն այցելելու վերաբերյալ Իրանի արտգործնախարարի դիմումը Ի՞նչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել. արցախցի ուսուցչուհի Պապ, չիպսս բերե՞լ ես. մեկ տարվա հարկադրված բաժանումից հետո Առաքելյանների ընտանիքի առաջին հանդիպումը Կոռնիձորում. Տեսանյութ Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ ՀՊՏՀ-ի ռեկտորը ԱՄՆ-ում մեղադրվում է հագուստի խանութից գողություն անելու մեջ ՔՊ-ական ակտիվին հանձնարարվել է քիչ խոսել, շատ լսել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կընդունի Արցախից բռնի տեղահանված ևս 500 հոգու Նիկոլը ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանում բնակվող բոլորիս ապագան է գողացել՝ հայերի, եզդիների, քրդերի, մոլոկանների, ասորիների, հույների և այլն Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ Փաշինյանի ու Ալիևի «գործը հեշտացել է». Գրանադայում կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը. Տեսանյութ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջակցել Արցախից տեղահանվածներին Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ-ում հետագա ռազմական գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար Արցախից բռնի տեղահանվածների համար ստեղծված հումանիտար կենտրոնների հասցեները՝ Հայաստանի տարածքում Հորդորում ենք ապահովել հումանիտար մուտք դեպի ԼՂ․ Սպիտակ տունը՝ Արցախում տեղի ունեցած պայթյունի մասին Հիքմեթ Հաջիևը գոհ է

Թուրքիայից ներկրման հետևանքով մեր գյուղացիներն իրենց աճեցրած կաղամբը և կարտոֆիլը չեն կարողանում իրացնել․ Ավետիսյան

«Տնտեսական աճի «փուչիկը» պայթում է Ստորև առանձնացրել եմ տնտեսական ոլորտի երկու կարևոր խնդիրներ։ Նախ՝ լրացուցիչ պահանջարկի հաշվին 2022 թվականին արձանագրված տնտեսական բարձր աճն այդպես էլ չի կապիտալացվում և չի ավելացնում տնտեսական ներուժը, հատկապես արտահանմանը միտված իրական հատվածում։

Մասնավորապես՝ 2023 թվականի հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ արդեն իսկ նվազել է շուրջ 15 տոկոսով։ Տնտեսական ակտիվության միջին աճը կազմել է 12,2 տոկոս, արդյունաբերության ոլորտում՝ 3,6 տոկոս։ Արդյունաբերության ոլորտի տնտեսական ակտիվությունը շուրջ 3,5 անգամ զիջել է տնտեսական ակտիվության միջին ցուցանիշին։

Տնտեսական ակտիվության աճը շարունակում են հիմնականում ապահովել ներքին առևտուրը (21 տոկոս), արտաքին առևտուրը (200 տոկոս), ծառայությունները (23 տոկոս), բանկային, շինարարական և շահումով խաղերի ոլորտները։ Ի դեպ, այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 70 տոկոսով թերակատարվել են պետական բյուջեի կապիտալ ծախսերը։ Հաջորդը՝ գյուղատնտեսության ոլորտում խորանում են պետական քաղաքականության ձախողման հետևանքները։ Գյուղատնտեսությունը նորից արձանագրում է զրոյական աճ և գտնվում է ազատ անկման մեջ։ Օրերս Մարտունի համայնք կատարած այցի շրջանակներում գյուղացիները բազում խնդիրների շարքում բարձրացնում էին գյուղմթերքի իրացման խնդիրը։ Մասնավորապես՝ Թուրքիայից ներկրման հետևանքով մեր գյուղացիները իրենց աճեցրած կաղամբը և կարտոֆիլը չեն կարողանում իրացնել։

Տեղական կաղամբի 1 կիլոգրամի գինը նվազել և հասել է 17 դրամ, որը պատիկներով պակաս է կատարված ծախսերից։ Ցորենի 1 կիլոգրամը մթերում են 100 դրամով՝ կատարված ծախսերից 1,5 անգամ պակաս գնով։ Հարյուրավոր տոննաների գյուղմթերք մնացել է պահեստավորված և փչանում է։ Տեղեկություններ են ստացվում առ այն, որ սպասվելիք անհավասար արտաքին մրցակցությունից և տեսանելի կորուստներից խուսափելու նպատակով՝ Արարատյան դաշտավայրում գյուղատնտեսությամբ զբաղվողներն իրենց կատարած ծախսերից պակաս գնով վաճառում են նոր կառուցված ջերմոցները, այդ թվում՝ պետական աջակցությամբ։ Սա այսպես կոչված տարածաշրջանային «ապաշրջափակման» դեռ առաջին դառը «պտուղներն» են։

Շատ եմ ասել․ իրականում պարտադրված այս «ապաշրջափակման» քողի տակ թաքնված են անկառավարելի ռիսկեր և տնտեսական անվտանգության իրական սպառնալիքներ՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական ներխուժմամբ ամբողջապես կլանելու և տնտեսական կցորդ դարձնելու առումով։ Փաստորեն, առաջնային և կործանարար հարվածն արդեն իսկ զգում են գյուղատնտեսությունը, հատկապես՝ ջերմոցային տնտեսությունը, տեքստիլ և մշակող արդյունաբերությունը, որոնք ունեն նաև արտահանման իրական մեծ ներուժ։ Ի դեպ, անկախացումից հետո՝ բացի այս իշխանության նախորդ 5 տարիների, հնգամյա կտրվածքով նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և նպաստների չափերի աճերն էապես գերազանցել են միջին գնաճին։

Դե արի՛ գյուղացի, հավատա, աշխատի ու ապրի սեփական հողում»։

Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan