«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

Արայիկ Հարությունյանը բան չունի ասելու, որովհետև համամի՞տ է Նիկոլին

ԱՄՆ-ում, Նիկոլ Փաշինյանի ԱԳ հանձնակատար Արարատ Միրզոյանի ու ադրբեջանական ԱԳ նախարար Բայրամովի միջև բանակցություններ են ընթանում, որոնք ուղղակիորեն վերաբերվում են Արցախի ճակատագրին: Արդեն մի շարք հաղորդագրություններ են եղել այդ, եթե կարելի է ասել՝ «բանակցությունների» վերաբերյալ: Պարզ է, որ առնվազն Փաշինյան-Ալիև համաձայնություն է ձևակերպվում՝ Արցախը ոչնչացնելու, Արցախի հայությանը կոտորածի մատնելու, Արցախի հայկական արմատն ու պատմամշակութային ահռելի ժառանգությունը բնաջնջելու նպատակով:

Դե այն, որ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, իբր թե՝ արցախյան ծագում ունեցող Արմեն Գրիգորյանը և այդ խմբավորման մյուս ներկայացուցիչները ատելով ատում են Արցախը, արդեն կարծես ակնհայտ է դառնում: Մնացել է մեկ-երկու մանրուք ճշտեն իրենց սիրելի ադրբեջանական թուրքերի հետ և՝ վերջ:

Ու այդ իրավիճակում ինքն իրեն Արցախի նախագահ համարող Արայիկ Հարությունյանը ձայն-ծպտուն չի հանում, ոչինչ չի ասում, ոչինչ չի հայտարարում: Ընդամենը ելնում, Ստեփանակերտի կենտրոնում դրված սեղանիկի մոտ ստորագրությամբ միանում է քաղաքացիական նախաձեռնության, որը «միջազգային հանրությանը» կոչ է անում թույլ չտալ Արցախի էթնիկ զտում, ո՛չ ասել Արցախի էթնիկ զտման ադրբեջանաթուրքական ծրագրերին:

Արայիկ Հարությունյանը ոչինչ չունի՞ ասելու Արարատ Միրզոյանի ամերիկյան բանակցությունների ու դրանց՝ արդեն ակնհայտորեն հակահայկական ու հատկապես՝ հակաարցախյան օրակարգի վերաբերյալ: Իսկ հնարավո՞ր է, որ Արայիկ Հարությունյանը ոչինչ չունի ասելու, որովհետև ոչ միայն վաղուց տեղյակ է, այլև իր անվերապահ աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը ոչնչացնելու ծրագրին: Ու հիմա իր դերը տեսնում է միայն ինչ-որ ցուցադրական ստորագրություն-շոու անելու մեջ:

Առհասարակ, հետաքրքիր է, որ երբ հարմար էր լինում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ինքը Արցախի փոխարեն բանակցելու մանդատ չունի, իրավունք չունի և այլն, քանի որ իրեն Արցախը չի ընտրել կամ լիազորել: Բայց այդ բոլոր չունեցած մանդատով-բանով, վերցրեց ու Արցախի մեծ մասը հանձնեց թշնամուն, հիմա էլ նույն թշնամուն ձայնակցելով՝ իր ամեն ինչով գոռում է, թե՝ Արցախը ադրբեջանական է, և՝ վերջ:

Ի միջիայլոց, հետաքրքրական է և այն, թե ինչպես են ահա արդեն երկու օր սոցցանցային հարթակներում, լրատվակամիջոցներում քննարկում ադրբեջանական անցակետով հայկական համարանիշներով մեքենաների անցնելու, մեքենաները զննության ենթարկելու տեսանյութը, այն, թե ով է այնտեղ պատկերված, և այլն, և այլն: Դա շինծու օրակարգ է, քանի որ պետք է ոչ թե տեսանյութը քննարկել, այլ այն, թե կոնկրետ ում վարած քաղաքականության, ում հակահայկական, դավաճանական որոշումներով է հնարավոր դարձել այն, որ ադրբեջանական անցակետ է այդտեղ դրվել: Իսկ ավելի ճիշտ է ոչ թե դա քննարկել, այլ նման բան հնարավոր դարձրած իշխանություններին ու անվանապես հայտնի մեղավորներին պատասխանատվության առաջ կանգնեցնել: Ի դեպ, Արայիկ Հարությունյանն էլ կա այդ շարքում:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan