Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ Փաշինյանի ու Ալիևի «գործը հեշտացել է». Գրանադայում կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը. Տեսանյութ Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ
27
Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Պատերազմ Արցախում
Նիկոլը ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանում բնակվող բոլորիս ապագան է գողացել՝ հայերի, եզդիների, քրդերի, մոլոկանների, ասորիների, հույների և այլն Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ Փաշինյանի ու Ալիևի «գործը հեշտացել է». Գրանադայում կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը. Տեսանյութ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջակցել Արցախից տեղահանվածներին Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ-ում հետագա ռազմական գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար Արցախից բռնի տեղահանվածների համար ստեղծված հումանիտար կենտրոնների հասցեները՝ Հայաստանի տարածքում Հորդորում ենք ապահովել հումանիտար մուտք դեպի ԼՂ․ Սպիտակ տունը՝ Արցախում տեղի ունեցած պայթյունի մասին Հիքմեթ Հաջիևը գոհ է Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան Պայթյունից զոհվածների 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան «Ամեն ինչ կանենք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»․ Էրդողան Կոռնիձորի անցակետը հատել է 19000 արցախցի Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ՝ տարհանելու պայթունից տուժածներին Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է․ Ազգային կոմիտե Կարմիրբերետավորները ներխուժել են Ամերիկյան համալսարան, ուսանողների ձերբակալել Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ ՌԴ խաղաղապահների ուղղաթիռները ՀՀ են տեղափոխել վառելիքի բաքի պայթյունից տուժած քաղաքացիներին. Տեսանյութ Սա կոչվում է 21-րդ դարում պետությանը նախընտրել համայնքը՝ իջնելով նորից 19-րդ դար Սարերի հետևում մնաց մանկությունս, հուշերս, սիրտս ու հոգիս. Վարդան Բադալյան

Պետական դավաճանություն

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

2023թ. ապրիլի 18-ին ՀՀ ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում: Սա խորապես մտահոգիչ արձանագրում է, որը պետք է իրավասու մարմինների ու հատկապես ԱԱԾ կողմից պատշաճ վերլուծության առարկա դառնա, երևույթի պատճառները վերհանվեն, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն:

Հարցի կարևորությունը հաշվի առնելով` մենք ևս հարկ ենք համարում անդրադառնալ նշված խնդրին:

Լրատվական բաց աղբյուրներում պետական դավաճանության վերաբերյալ հնչեցված թվերը հակասական են: Վարչապետն իր խոսքում հիշատակել է 53 անձի մասին, «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում նշվել է 2022 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից զինված ուժերի զինծառայողների նկատմամբ նախաձեռնված պետական դավաճանության 17 գործի մասին, իսկ ՀՀ ԱԱԾ-ն արձանագրում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պետական դավաճանության համար մեղադրանք է առաջադրվել 63 անձի:

Հատկանշական է, որ ԱԱԾ պաշտոնական կայքում զետեղված տվյալներից հնարավոր չէ ի մի բերել ու հասկանալ, թե նշված ժամանակահատվածում քանի անձ է մեղադրվել, նրանցից քանիսի նկատմամբ է վարույթը կարճվել, քանիսի նկատմամբ է քրեական հետապնդումը շարունակվում, քանիսի վերաբերյալ են գործերը դատարան ուղարկվել, դատավճիռ կայացվել: Եվ, ամենակարևորը, որևէ պաշտոնական աղբյուրում չի ընդհանրացվում, նշվում, թե մեղադրվող անձինք կոնկրետ երբ, ինչ ժամանակահատվածում և ինչ դրդապատճառներով են հավաքագրվել: 

Մեր ուսումնասիրությունները, ստացված տվյալները վկայում են, որ պետական դավաճանության մեջ մեղադրված 63 անձի (ընդունենք 63 թիվը) զգալի մասը` մոտ 90 տոկոսը, հավաքագրվել է 44-օրյա պատերազմից, իսկ մնացած 10 տոկոսը` 2018 թվականի հեղափոխությունից հետո: 

Ընդամենը հինգ տարվա ընթացքում 63 անձի հավաքագրումը պարզապես բացառիկ, նախադեպը չունեցող փաստ է և ցավոք որևէ երաշխիք չկա, որ բացահայտվել են բոլորը: Այսինքն` եթե բացահայտվում է 63 անձ, դա նշանակում է, որ հավաքագրումն ընդգրկել է անհամեմատ մեծ թվով մարդկանց:

Սա խոսում է այն մասին, որ երկրում առկա են առանցքային հիմնախնդիրներ, որոնք էլ պարարտ հող են ստեղծում, տասնյակ մարդկանց դրդում գնալ դավաճանության, հայրենիքն ուրանալուն:

Մեր գնահատմամբ պետական դավաճանության առանցքային պատճառները հետևյալն են`

1. իշխանությունների ցածր վարկը, նրա նկատմամբ անվստահությունը, պետության աննախադեպ թուլացումը, ապագայի հետ հույս չկապելը, 

2. բնակչության ցածր կենսամակարդակը, խոցելիությունը, ֆինանսական շահագրգռվածությունը, նյութական խրախուսումը,

3. պետությունում ու հասարակությունում հաստատված դիսբալանսը` բաժանումն օտարների ու յուրայինների (սևերի ու սպիտակների), միմյանց նկատմամբ խորը, անզիջում թշնամանքը,

4. ուժային կառույցներում առկա անարդարությունների նկատմամբ ունեցած ատելությունն ու վրեժխնդրությունը,

5. ուժեղ պետությանը, պատերազմում հաղթածին ծառայելու ձգտումը` այդ համագործակցությունից հետագայում ենթադրվող շահի ակնկալիքով,

6. զինվորական ստորաբաժանումներում պրոֆիլակտիկ, կանխարգելիչ միջոցառումների ոչ պատշաճ իրականացումը, 

7. հասարակության մեջ հայրենասիրական, ազգային գաղափարներ չքարոզելը, անձանց հերոսությունները, զոհողությունները պատշաճ չգնահատելը, գերության մեջ հայտնվածներին անտեսելը, մոռացության մատնելը և ընդհակառակը, գլոբալիստական, նյութապաշտության ոգով մարդկանց դաստիարակելը, 

8. հակառակորդի լարած թակարդներում քաղաքացիների միամտաբար հայտնվելը, որի կանխարգելման ուղղությամբ ևս բավարար աշխատանքներ չեն իրականացվում իրավասու պետական մարմինների կողմից:

Այս պատճառները, բացթողումները տեսնելու, վերացնելու փոխարեն իշխանությունները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած գործելաոճին, պետական դավաճանության դեպքերի այսչափ առկայության մեջ կրկին փորձում են մեղավոր համարել ԱԱԾ նախկին աշխատակիցներին: 

Սա պարզունակ, անազնիվ մոտեցում է, քանի որ, կրկնում ենք, հավաքագրման դեպքերը գրեթե հարյուր տոկոսով տեղի են ունեցել ներկայիս իշխանության գործունեության տարիներին, և չկա բացահայտված որևէ դեպք, որը վկայեր, որ պետական դավաճանության գնացած անձը հավաքագրվել է 2018-ի հեղափոխությունից առաջ ու չի բացահայտվել, գտնվել ԱԱԾ տեսադաշտում, թեպետ նման բացառիկ դեպքեր կարող էին և լինել` լրտեսության, հայրենիքի դավաճանության դեպքերի բացահայտման հարյուր տոկոսանոց երաշխիք որևէ մեկը չի կարող տալ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan