Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Կրկնակի շրջափակումը Շուշիի շրջանի չորս համայնքի հումանիտար աղետի առջև է կանգնեցրել

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման ու կրկնակի շրջափակման պատճառով Արցախի Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն և Հին Շեն համայնքները հումանիտար աղետի առջև են կանգնել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ շրջափակված համայնքների բնակիչները զրկվել են առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումներից:

«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից Շուշի քաղաքի մոտ Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով Շուշիի շրջանի չորս գյուղեր կորցրել են ճանապարհատրանսպորտային կապը Ստեփանակերտի և Արցախի այլ շրջանների հետ։ Այնուամենայնիվ, նրանք Հայաստանի Հանրապետության հետ հումանիտար կապ պահպանելու հնարավորություն ունեին մինչև ապրիլի 23-ը: Այժմ Հայաստանի հետ սահմանին գտնվող կամրջի մոտ ադրբեջանական կողմից ապօրինի անցակետի տեղադրման պատճառով այդ գյուղերը հայտնվել են կրկնակի շրջափակման մեջ», – ասաց շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ չնայած ստեղծված իրավիճակին, չորս գյուղերում էլ շարունակում են գործել դպրոցները, վարչական և հասարակական կառույցները։

«Սակայն կրկնակի շրջափակման մի քանի օր շարունակվելը կհանգեցնի հումանիտար աղետի՝ պայմանավորված սննդի, դեղորայքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման բացակայությամբ»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ լրջագույն խնդիր համարելով հատկապես բժշկական օգնության կազմակերպման անհնարինությունը:

Նրա խոսքով՝ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 12-ից այս գյուղերի բնակիչները զրկված են Ստեփանակերտի բուժհաստատություններում պետական պատվերով բուժում ստանալու հնարավորությունից: Խնդիրը որոշակիորեն լուծվում էր Գորիս մեկնելու և այնտեղ բուժումը կազմակերպելու միջոցով, որը սակայն այժմ անհնար է: «Ունենք առողջական խնդիրներ ունեցող բնակիչներ և, եթե հիվանդանոց տեղափոխելու և բուժօգնություն ցուցաբերելու հրատապ անհրաժեշտություն առաջանա, ապա լուրջ խնդիրներ կլինեն»,- ասաց նա։

Անդրադառնալով լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներին, Շուշիի շրջվարչակազմի ղեկավարը մանրամասնեց, որ այդ ենթաշրջանի բնակիչները շուտով պետք է թոշակներ և նպաստներ ստանան, որը ներկա իրավիճակում անհնար է դարձել: Այդ պատճառով թոշակառուներն ու բազմազավակ ընտանիքները կարող են մնալ առանց ֆինանսական աջակցության: Ըստ Հովհաննիսյանի՝ Արցախի Հանրապետության իշխանությունները ներկայում աշխատանքներ են տանում՝ փորձելով ռուս խաղաղապահների միջոցով լուծում տալ Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքի բնակիչներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու խնդրին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan