Ավտոմեքենան կայանելու համար վարձը թանկացնելը ցինիզմ է և անբարոյականություն․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) ՀՀ երկրորդ նախագահն իրականում ակտիվ է. հանդիպումներ, քննարկումներ է ունենում. Լևոն Քոչարյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդի համայնքում իրականացրած իշխանազավթումը
6
Ալավերդիում իրենց փայլուն դրսևորեցին փաշինյանական «ժողովրդավարության» «կարմիր գլխարկները» Հայկական ժառանգության ալբանացման միտումը սկսվել է շատ վաղուց. Անդրեյ Արեշև (տեսանյութ) Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին Ոստիկանները ջարդել են նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով Ալավերդիի համայնքապետի մուտքը․ Մեսրոպ Առաքելյան Շաբաթվա քաղաքական ԴԱՏԱՑՈՒՑԱԿԸ «Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ) «Հայաքվեի» նախաձեռնությամբ ակցիա է ԱԺ գլխավոր մուտքի դարպասի մոտ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել կարմիր գծերը, բայց փոխարենը նախագծում է 12 հազար դրամ տարեկան վճարը հասցնել 160 հազար դրամի Ո՞ւր է անհետացել 1 տոննա կոկաինը, ովքե՞ր են կանգնած դրա հետևում. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ Թռածների հաշվին ձեր գործն առաջ եք տանում, դրանից լավ փչանալ պարո՛ն Կոնջորյան․ Արմենուհի Կյուրեղյան. Տեսանյութ Ավտոմեքենան կայանելու համար վարձը թանկացնելը ցինիզմ է և անբարոյականություն․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Դրա համար էլ էս օրին ենք ՀՀ երկրորդ նախագահն իրականում ակտիվ է. հանդիպումներ, քննարկումներ է ունենում. Լևոն Քոչարյան Ալավերդիում իրենց փայլուն դրսևորեցին փաշինյանական «ժողովրդավարության» «կարմիր գլխարկները» Էրեբունիում ամուսինների դիեր են հայտնաբերվել Հայկական ժառանգության ալբանացման միտումը սկսվել է շատ վաղուց. Անդրեյ Արեշև (տեսանյութ) Պատժամիջոցները սկսվում են, երբ ավարտվում է բարեկամությունը. Ալեքսեյ Լեոնկով (տեսանյութ) Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը ՀԱՊԿ-ը չի ընդունում իր սահմանների մոտ սադրիչ գործողությունները․ հռչակագիր «Մայր Հայաստանը» դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդի համայնքում իրականացրած իշխանազավթումը «Ուսուցիչներն իմացել, բայց թաքցրել են»․ Բորիս Մուրազի Իրանի նախագահը դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա Նստե՛ք, երկո՛ւս... Փաշինյանի ԿԳՄՍ-ն Արցախը ջնջել է տվել դասագրքերից Մինչև 2018-ը Արեն Մկրտչյանի գոյությունը հայտնի էր միայն ծնողներին և մի երկու հարևանի. Ալավերդցի (տեսանյութ) Հեռացումը միակ լուծումն է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է Այսօր Մոսկվայում կկայանա ՌԴ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին «Ժողովրդավարության բաստիոնի» նվաճումները... Դավայ դուրս արի ստեղից, այ չմո. ՔՊ-ական պատգամավորի պահվածքը (տեսանյութ) Փաշինյանը ՀՀ-ում իրականացնում է «0 խնդիր հարևանների հետ» թուրքական հայեցակարգը (տեսանյութ) Ինքնիշխան երկրում Փաշինյանը վաղուց պետք է ճաղերի հետևում լիներ. Արա Վարդանյան (տեսանյութ) Փողոցն այլևս իրենը չէ, անցավ գյուղերը զավթելուն. «Կարճ ասած» (տեսանյութ) Ոստիկանների ուղղորդմամբ փրկարարները կոտրեցին համայնքապետարանի դուռը, որ ՔՊ-ն ներս մտնի Ոստիկանները ջարդել են նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով Ալավերդիի համայնքապետի մուտքը․ Մեսրոպ Առաքելյան Ժողովրդավարության բռնաբարություն է տեղի ունենում Ալավերդիում. Գեղամ Մանուկյան.Տեսանյութ ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ նաեւ Արեւմուտքից են «իջեցրել»

«Բոլոր վկաները վախեցած են». Փաշինյանի կորտեժի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքից 1 տարի է անցել

Երեւանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից քաղաքացի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու ողբերգական դեպքից մեկ տարի է անցել: Այժմ գործը դատաքննության փուլում է, հարցաքննվում են գործով վկաները, սակայն տուժողի իրավահաջորդները եւ նրանց փաստաբանը դժգոհություններ ունեն գործի ընթացքից:

NEWS.am-ի հետ զրույցում Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, նշեց, որ գործով վկաները վախեցած են«Բոլոր վկաները վախեցած են եւ միաբերան նույն բաներն են ասում: Սարքերի միջոցով արագությունը որոշել էին, որ 100 կմ/ժ է եղել հարվածի պահին, սրանք գալիս ու ասում են, որ այդքան չի եղել, չնայած, որ կան ապացույցներ»:

Մեզ հետ զրույցում տուժողի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդեց, որ օբյեկտիվ եւ ամբողջական քննություն չի իրականացվել. «Փաստացի ոչնչացրել են կորտեժի եւ ավտոշարասյան մեջ առկա ռադիոկապի ձայնագրությունը, Ոստիկանությունն այդպես էլ չի տրամադրել՝ նշելով, որ իբրեւ թե ձայնագրությունը տեխնիկական խոտանի պատճառով չի իրականացվել»:

Փաստաբանի դիտարկմամբ՝ եթե գործով կարեւոր ապացույց է վերացվել, ապա դա բազմաթիվ կասկածներ են առաջացնում. «Այդ ձայնագրության առկայությունը լույս կսփռեր այս գործի վրա եւ պաշտպանական կողմի համար այս տողատակերն ակնհայտ են: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վրաերթը կատարվել է ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից: Ընդ որում, իրավապահ համակարգը բացասական իմաստով գործում է շատ համագործակցված, անում են ամեն ինչ դեպքի ամբողջ հանգամանքները քողարկելու նպատակով: Կա որոշակի ուղղորդում ամենաբարձր մակարդակով»:

Ասլանյանի խոսքով՝ գործով ամբաստանյալ Արամ Նավասարդյանին ամեն կերպ ազատության մեջ պահելու ձգտում կա. «Ես չեմ հասկանում, թե այս ամենն ինչու է տեղի ունենում, որովհետեւ առաջին հայացքից սա որեւէ բարդություն չներկայացնող գործ է, իհարկե վարչապետի ավտոշարասյունն է, բայց կատարողը կոնկրետ անձ է, ինչո՞ւ է այսպիսի հովանավորչություն դրսեւորվում: Ողջամիտ կասկած է ձեւավորվել, որ ինչ-որ բան այն չի եղել, այսինքն՝ կա հանգամանք, որն ամեն կերպ թաքցնում են»:

Նշենք, որ դատարան է մտել միայն վարորդի մասով գործը, իսկ ավտոշարասյան ղեկավարի մասով քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացվել: Այդ որոշումը տուժող կողմը բողոքարկել է, եւ Վերաքննիչ դատարանը տուժողի իրավահաջորդի իրավունքների խախտում է արձանագրել, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է խախտումները վերացնել, նաեւ արձանագրվել է, որ օբյեկտիվ քննություն չի իրականացվել: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազի տեղակալը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել, առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք դատարանը բողոքը վարույթ ընդունել է, թե՞ մերժել է:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan