«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ)

Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել մի ամբողջ էթնիկ խումբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Ադրբեջանի ագրեսիվ, հանցավոր գործողությունները միտված են ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մի ամբողջ էթնիկ խումբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը` ՄԱԿ Անվտանգության խորհրդում ապրիլի 24-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ։ «Ադրբեջանը՝ Հայաստանի հարևանը, որը մի քանի անգամ ավելի մեծ է չափերով և ռեսուրսներով, զբաղվում է տարածքների ուժով ձեռք բերելու անօրինական պրակտիկայով»,– ասել է նա։

Մհեր Մարգարյանը իր ելույթում հիշեցրել է, որ 2020 թվականին, հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին, Ադրբեջանը մահաբեր բռնությունների ալիք է բարձրացրել տարածաշրջանում՝ փորձելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ուժով։

«Իրականությունն այն է, որ Ադրբեջանն օգտագործեց միջազգային կարգի խոցելիությունը և բազմակողմ համակարգի թերությունները՝ ձեռնարկելու լայնածավալ ռազմական ագրեսիա, որն իրականացվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ՝ ուղեկցվելով բազմաթիվ վայրագություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ»,– հայտարարել է նա։

Նա հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ պատանդի կարգավիճակում է, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ փրկարար ճանապարհը Ադրբեջանը շրջափակվել է։

Ավելին` Ադրբեջանը չի կատարում նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։

Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո արցախցի 3 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ «Չնայած տեղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առկայությանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, միջանցքը ոչ միայն շարունակում է չգործել արդեն 4 ամիս, այլև երեկվա դրությամբ տեղադրվել է ադրբեջանական անցակետ՝ եռակողմ հայտարարությամբ և ՄՔԴ հրամանով ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումով»,– ասել է նա։

Նա հիշեցրել է, որ հայկական կողմը զգուշացրել է ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին` Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։ Հրադադարի հաստատումից երկուսուկես տարի անց ՄԱԿ-ը և նրա մարդասիրական գործակալությունները, ըստ Մարգարյանի, դեռ պետք է ցուցաբերեն անհրաժեշտ օգնությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

«Ադրբեջանում նման ծրագրերի պատվիրատուները, ինչպես նաև դրանց ստեղծողները, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենան, որ ոչ մի խեղաթյուրված պատմություն կամ կոռուպցիա և էներգետիկ ռեսուրսների հետ մանիպուլյացիաներ չեն կարող փոխել այն փաստը, որ հանցագործությունների որոշակի կատեգորիայի համար վաղեմության ժամկետ չկա: Հանցագործությունները և նման լուրջ խախտումներ կատարողները պետք է պատասխանատվություն կրեն, այդ թվում՝ միջազգային իրավասության մեխանիզմների միջոցով»,– ասել է նա։

Մհեր Մարգարյանը անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության փաստին։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը վառ հիշեցում է, թե որքանով կարող է մարդկությունը դեգրադացվել միջազգային կարգի ճգնաժամի պայմաններում։ «Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ իրագործված անասելի ոճրագործությունների սարսափների միջով անցած հայ ժողովուրդը անձնուրաց քաջություն և ահռելի զոհաբերություն դրսևորեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ որպես փոքր ազգ ներդնելով անհամաչափ բարձր մարդկային գին»,– ասել է Մարգարյանն իր ելույթում ու հիշեցրել, որ պատերազմին մասնակցել է գրեթե վեց հարյուր հազար հայ, որոնց կեսից ավելին չի վերադարձել մարտադաշտից։

Աղբյուր` Armeniasputnik.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan