Ինչու՞ եք մենք ուշանում, ադրբեջանցին ավելի արագ ա բարձրանում մեր սահմաններ. Օհանյան. Տեսանյութ
Տարածքների համաչափ զարգացումը գերակա խնդիր է ցանկացած պետության համար, մանավանդ մեր իրավիճակում գտնվելու պարագայում։
Այս մասին, դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը.
«Տարածքների համաչափ զարգացման համար անչափ կարևոր է ձեր նախարարության համագործակցությունը այլ կառույցների հետ։ Արդյո՞ք ձեր նախարարությունում անցած կամ նախանցած տարվա ընթացքում իրականացվել է վերլուծություն, թե պատերազմից խաղաղ ժամանակների անցման ընթացքում նախարարության կողմից ինչ գործողություններ են իրականացվել ՝ բանակի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնելու, բանակին աջակից լինելու ուղղությամբ։ Այնպես է ստացվում, որ Ադրբեջանը ոչ մի ենթակառույց, բնակելի բնակավայր չունենալով ավելի արագ է բարձրացել մեր սահմաններ ու սադրանքներ կազմակերպել, քան մենք՝ ունենալով մեր բնակիչներին մեր թիկունքին, մենք շատ արագ պետք է բարձրանայինք այդ բարձունքները»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: