Տեղում վիրավորված զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել
Դիտել նաև
Ականի պայթյունից վիրավորված զինծառայող է տեղափոխվել ԲԿ. լրագրող
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել հիվանդանոց
Ոստիկանությունը՝ պայմանագրային զինծառայողի եղբոր սպանության մասին
Զոհվածների ծնողների բողոքը չի դարձել մեղադրանքի հիմք
Անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի համար զինվորը սպանել էր համածառայակցին
Սյունիքի մարզի Տեղ համայնքում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից 5-ի վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, բուժման ընթացքը՝ դրական: Առողջական վիճակը բավարար գնահատվող զինծառայողների մի մասն արդեն ստանում է ամբուլատոր բուժում»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանք է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին եւ կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։
Սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։