Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն
Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ մեկնարկային առաջին օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) քառորդ եզրափակչում գոտեմարտեց ադրբեջանցի Ռախիմզադայի հետ և հաղթեց 4։1 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։
Աղբյուր` Hraparak.am