«Եթե ադրբեջանցի զինյալը լայվ մտներ, ասեր՝ Նիկոլ դավաճան, նենց արագ կգտնեին». Մամիջանյան. Տեսանյութ
«Եթե ՀՀ սուվերեն տարածքում շրջում են առնվազն երկու ադրբեջանցի զինյալներ ու երկուսն էլ փաստացի հայտնաբերվում են քաղաքացիների կողմից, երկրորդը, ըստ շրջանառվող տեղեկությունների, մարդասպանություն է գործում, լայվ է անում, հետո նորից հայտնաբերվում է ՀՀ քաղաքացիների կողմից, իրավապահ համակարգի անգործություն կա՞, թե՞ ոչ, թո՛ղ քաղաքացիները դրա պատասխանը տան»,- հայտարարեց ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նախորդ օրը հայտնել էինք ադրբեջանցի երկրորդ զինծառայողի հայտնաբերման ու ձերբակալման մասին:
«Եթե ադրբեջանցի զինյալը մի հատ լայվ մտներ, ասեր՝ Նիկոլ, դավաճան, նենց արագ կգտնեին: Չնայած դժվար ադրբեջանցի զինվորն ասեր՝ Նիկոլ, դավաճան՝ հաշվի առնելով, թե ինչքան է հանդգնացել ադրբեջանական կողմը՝ Փաշինյանի իշխանության օրոք»,- շարունակեց Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am