Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Պատերազմ Արցախում
Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել

Ձեր քաջ առյուծ հոգին փորձում են խեղճացնել, վերածել կատվիկի, թույլ չտաք դա. Բագրատ Սրբազանը՝ զինվորներին ու սպաներին. Տեսանյութ

Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի քարոզից մի հատված՝ նվիրված զինվորներին.

«Սիրելի՛ սպաներ և զինվորներ,

Այս 30 տարիների պատմության մեջ ամենաբարձր ՊԱՏՎԱՆԴԱՆԻ վրա դուք եք կանգնած։ Ձեր համազգեստը հարգանք և խոնարհում է ծնում ձեր հանդեպ, որովհետև այդ համազգեստի մեջ կա ՍԵՐԸ, կա ՊԱՏԻՎԸ, կա ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ և կա ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ անկախ նրանից, թե ով ինչ մտքով է այդ համազգեստը հագել, իր վրա վերցրել։ Այդ համազգեստը նույն կերպով հագել են մեր հաղթանակած մեծ հայրերը։ Ոչ մի վայրկյան չեն կասկածել այդ համազգեստը կրելու ճշմարտության մեջ։ Այդ համազգեստը հագել են մեր եղբայրները, որոնք այսօր այս երկրի վրա մեզ հետ չեն, բայց մեզ ԴԻՏՈՒՄ են ու ԴԱՏՈՒՄ են, եթե մենք չդառնանք արժանի համազգեստին և իրենց կոչումին։ Տղերք ջան, դուք ամենամեծ ՍԻՐՈ մեջ եք։ Ամենամեծ սիրո մեջ եք ոչ միայն ձեր ընտանիքների, այլ մեր ողջ ժողովրդի կողմից՝ փոքրից մինչև մեծը։

Շատ եմ խնդրում, հանկարծ որևէ ձևով ձեր մեջ ուրացում չլինի, այդ սիրո մսխումը չլինի, այդ պատվի զգետնումը չլինի։ Եվ դա առաջին հերթին ձեր հարաբերություններով է լինելու՝ որքան եք իրար սիրելու, որքան եք իրար պատվելու, որքան եք իրար վեր բարձրացնելու, որքան եք իրար որպես եղբայրներ գգվելու։ Ոչ թե եղբորդ սխալի վրա կայանալու, այլ ընդհակառակը՝ ուղղելու և բարձրացնելու։ Մեր անիմաստ կորուստներն ու ողբերգությունները գալիս են նրանից, որ մենք կարող ենք սխալը ուղղել մարդուն ոչնչացնելով։ Նայեք, մեր թշնամին առաջինը ձեզ է նայում, դուք եք առաջինը կանգնած մեր երկրի սահմանագծին։ Թշնամին ձեր կյանքն է ուզում առաջինը խլել, և ձեր անկումի ճանապարհը հաստատելով՝ հասնել մեր բոլորի կյանքին, մեր ընտանիքներին, մեր ամբողջական Հայրենիքին։

Դուք արդեն իսկ հայացքով իրենց եք կանգնած։ Ես գիտեմ, որ քաջությամբ եք կանգնած, անվախ եք կանգնած։ Գիտեմ, որ հազար ու մի պատճառներ կարող են լինել, որ որևէ ձևով տկարացնեն այդ քաջությունը, բայց գիտեմ, որ դուք ոչ մի վայրկյան չեք սասանվում, տատանվում, չեք երկմտում։ Գիտեմ դա, խորքով գիտեմ, որովհետև ես ձեր ՀՈԳԻՆ եմ ճանաչում, ձեր ՔԱՋ, ԱՌՅՈՒԾ հոգին, որը փորձում են խեղճացնել, վերածել ԿԱՏՎԻԿԻ։

Թույլ չտաք դա ո՛չ ձեր ծառայության մեջ, ո՛չ ձեր ծառայությունից դուրս։ Եվ, առաջին հերթին, միմյանց նկատմամբ ՍԻՐՈ, մեծ սիրո, անսահման սիրո մատակարարները եղեք՝ հանուն մեր ՄԵԾ ՏԱՆ, հանուն մեր նահատակ զավակների ու եղբայրների՝ ձեր եղբայրների ու ընկերների։

Չլքեք իրար։ Չլքեք ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ժամին։ Որովհետև ես համոզված եմ, որ պատերազմի ժամին դուք չեք լքում, բայց խաղաղությունը երբեմն թուլացնում է։ Աստված օրհնի ձեզ, զորանաք, մեր Տիրոջ խորհրդով զորանաք, հաղթանակի զինվորներ լինեք միշտ, ձեր մտքի որևէ ծայրով ուրիշ բան չանցնի, բացի հաղթանակի տեսիլքը։ Որովհետև մեր Տերը ՀԱՂԹԱԾ Աստված է, մեր նահատակ եղբայրներն ու հայրերը ՀԱՂԹԱԾ մարդիկ են, մենք ՀԱՂԹԱԾ ժողովրդի զավակներ ենք, բայց պետք է մարմին տանք դրան»։

Տեսանյութն` այստեղ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan