Բլոգեր Թաթարսկիի սպանության կազմակերպիչը Հայաստանով մեկնել է Թուրքիա. Տեսանյութ
Դիտել նաև
Էրդողանի մի արտահայտություն խիստ զարմացրեց ռուս և արևմտյան փորձագետներին, որը սակայն անտեսվեց Հայաստանում
Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին. ի՞նչ է դա նշանակում, և որը պիտի լինի Հայաստանի քայլը
Հայաստանը՝ «փաշինյանական ինքնիշխանության» և «Օվերչուկի ակնարկների» արանքում (տեսանյութ)
Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի ամերիկացիները միջանցք ունենան Սյունիքով
Էս որակով բա ի՞նչ էիք ուզում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ռուսաստանյան ՌԱԴԾ-ի (ФСБ РФ) հաղորդման համաձայն սույն թվականի ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում ահաբեկչության արդյունքում սպանված հայտնի բլոգեր Վլադլեն Թաթարկիի սպանության կազմակերպիչը Ուկրաինայի քաղաքացի Յուրի Դենիսովն է, ով այդ այդ ամենը կազմակերպել և իրականացրել է Դարյա Տրեպովայի հետ համատեղ:
Ըստ ՌԱԴԾ-ի, Թաթարսկիի սպանությունից անմիջապես հետո՝ նույն օրը Դենիսովը մեկնել է Հայաստան, որտեղից էլ տեղափոխվել է Թուրքիա:
ՌԴ ԱԴԾ-ի տվյալներով՝ Դարիա Տրեպովան Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն է իրականացրել Հակակոռուպցիոն հիմնադրամի (Ալեքսեյ Նավալնիի կազմակերպությունը) ղեկավարության դիվերսիոն աշխատանքի կոչերից հետո։ Մասնավորապես, հայտնում են հիմնադրամի ղեկավարների՝ Լեոնիդ Վոլկովի և Իվան Ժդանովի անունները։ Նրանց նկատմամբ Ռուսաստանում հարուցվել են քրեական գործեր՝ հրապարակային ահաբեկչության և ծայրահեղականության դրդման համար, որի շրջանակներում նրանք հետախուզման մեջ են հայտնվել։
Zham.am