Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Լավ, այսքան էլ անթաքույց ցինիզմ․․․ախր դուք ոչ թե արկածախնդրության, այլ՝ կործանման եք տարել երկիրը․ Լիլիթ Գալստյան

 Իմ էջի հետևորդների ներողամտությունն եմ խնդրում երկրի համար ճակատագրական այս օրերին առանցքային՝ անվտանգային խնդիրներից շեղվելու և սույն քաղաքաքան «գործչին» անդրադառնալու համար։ Համոզված եմ՝ որոշ քպ-ական պատգամավորներ այն տպավորությունն ունեն, թե նիկոլն ակնդետ հետևում է, թե ԱԺ-ում ստի, ցինիզմի, երեսպաշտության և հայհոյախոսության մեջ ով առավելագույնս կգերազանցի ինքն իրեն ու նորանոր «բարձունքներ» կգրավի՝ ինքնահաստատվելով «նախկինների» հաշվին։

Գուցեև այդպես է․ շատ էլ վստահ չեմ․ սեփական մանդատը պետք է արդարացնել և այդ ճանապարհին կարելի է հատել բարոյականության, ստի և երեսպաշտության բոլոր սահմանները, անգամ չերկնչել պատմության աղբանոցից։ Այսօր, ԱԺ ամբիոնից, բազմակի նախկին, մի քանի կուսակցությունների դրոշներ, գաղափարախոսություններ ու տարբերանշաններ փոխած վիգեն խաչատրյանը մեղադրում է ընդդիմությանը, որ մեզ «պետությունը չի հետաքրքրում․․․, երկրում համակարգված կոռուպցիա չկա, որովհետև նիկոլը դրանով չի զբաղվում», նաև անթարթ աչքով ու պարզ ճակատով իր հերթական քաղաքական կանգառի՝ քպ-ի մասին ասում, որ «իրենք ժողովրդին չեն խաբում, իրենք չեն թալանում, ժողովրդին արկածախնդրության չեն տանում»։ Սա ասվում է այն պահին, երբ թուրքը քայլելով արդեն սահմանամերձ գյուղեր է մտնում, այն պահին, երբ պատերազմը վաղուց հատել է Հայաստանի սահման ու եռաբլուրում շարունակվում են փոսեր փորվել, երբ սահմանամերձ գյուղերի /թեև ողջ Հայաստանն է արդեն սահմանամերձ/, բնակիչները պետությունից հույսները կտրած՝ ինքնապաշտպանվելու համար զենք են ուզում, երբ շարունակվում է Արցախի շրջափակումը, երբ Հայաստանի ոչ մի իշխանություն թշնամական Ադրբեջանին ու Թուրքիային այդքան ապրումակից չի եղել ու խաղաղություն չի մուրացել՝ ոտնակոխ անելով ազգային- պետական հեռանկար ու արժանապատվություն։

Իհարկե, անհնար է քաղաքական բարոյականություն ակնկալել մի քաղաքական ուժի ներկայացուցչից, որի թիմի քաղաքական սնանկությունն ու ֆիասկոն սեփական ծրագրերով խոստացված Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումն ու ուրացումն է, նաև խաղաղության մեռելածին օրակարգն ու ՀՀ նվաստացած ու մաշվող պետականությունը։ Լավ, այսքան էլ անթաքույց ցինիզմ․․․ախր դուք ոչ թե արկածախնդրության, այլ՝ կործանման եք տարել երկիրը․ նայեք քարտեզին, նայեք Սյունիքում օրեցօր նեղացող Հայաստանի նեղացող, խեղդվող զարկերակը։ Նայեք Արցախցու աչքերին․․․

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուրացումը թե՜ քաղաքական անբարոյականություն է, թե՝ ազգային-պետական շահերի դավաճանություն։ Այս տեսակի, այս մտածողության, այսպիսի արժեքային համակարգի գոյությանը դժվար էր հավատալ, բայց նրանք կան, խորհրդարանում են, և նրանց, այնուամենայնիվ, ընտրում են․․․ Եվ դժվարանում եմ ասել՝ ողբերգությունն այս տեսակի գոյությունն է, թե սրանց հանրային սպառումը․․․ Իսկ որ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա և Հայաստանը նահանջ է ապրել մարդու իրավունքների և կոռուպցիայի ոլորտներում, կարդաղեք ԱՄՆ պետդեպի և Freedom House-ի վերջին զեկույցները։ Հ․Գ Եվ սա մեզ մեղադրում է հենց այն պահին, երբ երեկ գիշերվանից «Հայաստան» խմբակցության պատգամավորները բառիս բուն իմաստով ռազմական գործողությունների տարածքներում են։

 

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan