«Ամբողջ գիշեր վախը սրտումս էր ու աչք չփակեցի». Անաիս Սարդարյանի գրառումը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Դերասանուհի Անաիս Սարդարյանn ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգությանը։
«Ու էլի ամբողջ գիշերը վախը սրտումս աչքերս չփակեցի: Եթե փակում էի` մայրերն էին գալիս աչքիս առաջ: Տղերքի մամաներին չեմ ճանաչում, բայց գալիս էին աչքիս առաջ ու մեղադրական նայում էին ինձ: Ճիշտ էին անում, ես էլ եմ մեղավոր այս ամենում: Ես էլ, դուք էլ: Թուրքը մտնում է մեր տուն, մենք նստած այս ցիգանների տնկած ծառերի վրա ենք «ղժում»: Թուրքը կոտորում է մեր երեխեքին, մենք ասում ենք դե նախկիններն են մեղավոր: Լավ ե՞րբ պիտի հասկանանք, որ չունենք իրավունք լռելու ու մարսելու: Ախր տղերքը օր օրի պակասում են: Լույսերը պակասում են, մեր մեջի ատելությունն իրար հանդեպ, ցավոք՝ շատանում»,- գրել է դերասանուհին: