Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին

Լրագրողը Ալեն Սիմոնյանին գումարը տալու համար դրամահավաք է անում

«Քանի որ ինձ բազմաթիվ նամակներ եք գրում Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան պատին տեսած լուրից հետո տեղեկացնեմ, որ Վճռաբեկ դատարանը մեր բողոքը վարույթ չի ընդունել, տեղեկացնեմ նաև որ դրամահավաք եմ իրականացնելու, որ Ալեն Սիմոնյանը կարողանա փաստաբանի փողը տալ։ Հիմա հերթով։

Հիշում եք՝ 2021 թ-ի ապրիլի 14-ին իշխանական ողջ խմբակցությունն ու կառավարության անդամները խորհրդարանում հոտնկայս ծափահարում էին Նիկոլ Փաշինյանին , այն հայտարարությունից հետո, թե «Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա»։ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ, ինչը բավականին լարված էր անցել հատկապես ինձ հետ: Այս ճեպազրույցից հետո ֆեյքային արշավ էր սկսել իմ դեմ, որոշ օգտատերեր տարածել էին իմ ու իմ անչափահաս որդու լուսանկարները, ես ֆեյքային հարձակումը կապել էի Ալեն Սիմոնյանի հետ ու իմ հրապարակային հարցազրույցներում հայտնել, որ ներքին համոզմունք ունեմ՝ այդ ամենը կազմակերպվել է Ալեն Սիմոնյանի կողմից: Ֆեյքային արշավի մասին փաստել էին լրագրողական կազմակերպությունները, ՄԻՊ-ը, քրեական գործ էր հարուցվել։

Իմ կարծիքը ներկայացրել էի նաև իրավապահներին, հետո գործը կարճել էին, պարզ էլ չէ, քննչական գործողություններ առհասարակ արվել էին թե ոչ։ Ալեն Սիմոնյանը դիմել էր դատարան ՝ պահանջելով պարտավորեցնել ինձ հերքել իր մասին իմ ներկայացրած ներքին համոզմունքը: Սիմոնյանը 2 մլն դրամի նյութական պահանջ էր ներկայացրել։ Դատարանը հայցը բավարարել էր մասնակի՝ պարտավորեցնելով հերքել և վճարել 257 հազար դրամ։ Ես բողոքարեկել էի Վերաքննիչ դատարան, դատարանը վճիռը անփոփոխ էր թողել՝ միայն հերքման տեքստի հետ կապված որոշ փոփոխություն էր ավել։ Բողոքարկել էինք Վճռաբեկ դատարան, Վճռաբեկը այդպես էլ վարույթ չընդունեց։ Հասկանալի է չէ՞ շղթան, իրավապահները ջրել էին քրեական գործը, որի օբյեկտիվ քննության պարագայում ես փաստական տվյալներ, ապացույցներ կունենայի։

Նշեմ, որ երեխայիս նկարը առաջինը տարածած անձի ֆեյսբուքյան էջում գրված էր, որ «հեղափոխության պահպաններից» է, այդ խմբակից մեկը հետագայում անցել էր Ալեն Սիմոնյանի մոտ գործի։ Վստահ եմ՝ իշխանափոխությունից հետո ապացույցները մի րոպեում իրավապահները կգտնեն, դատարաններն էլ հաշվի կառնեն ներքին համոզմունք, կարծիք արտահայտելու իրավունքը։

Չնայած նրան, որ հիմա էլ նույն կարծիքին եմ, ներքին համոզմունք ունեմ, ստիպված եմ լինելու հերքել ՝ ապագայում արդեն անհերքելին։ Թող քաղաքացու վրա թքող, «ստահոդ տեղեկություն» տարածող, այս պահին պաշտոնյան մի փոքր ուրախանա։ Երևանցի տղայի նոր նշաձող սահմանած, այս պահին ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանին գումարը տալու համար վաղը ժամը 13։00-ին «Երիտասարդական» մետրոյի մոտ իրականացնելու եմ դրամահավաք, կբացեմ նաև հաշվեհամար, որը կհրապարկեմ։ Շնորհակալ կլինեմ աջակցության համար»։

Անի Գևորգյանը ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan