Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան
11
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Պատերազմ Արցախում
Մահացած բուժառուի ամուսինը պնդում է` պայմանավորվել են 2 վիրահատություն, այնինչ իրականացվել է 5-ը. Տեսանյութ Ինչո՞ւ նախարար դառնալու Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց» Արժե՞ր դրա համար պատվաստվել ՔՊ-ի ներսում չեն կարողանում Արդարադատության նախարար ընտրել․ կռիվ է ընկել Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև Բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն. Հրահանգել է ՔՊ-ականներին տակից սաբոտաժ անել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի կարող է գնալ, որպեսզի պահի իր իշխանությունը․ քաղտեխնոլոգ Ի՞նչ է զիջում Ադրբեջանը, եթե կան բանակցություններ. Քրիստինե Վարդանյան Գետնանցումների տակ, բացի այն, որ փնթի ու թափթփված վիճակ է, նաև վտանգավոր է (տեսանյութ) Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Նիկոլի թվին այսպիսի բաները սովորական են դարձել․ «Կարճ ասած» Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Ադրբեջանը նոր նախագահ կունենա՞, ինչո՞ւ են Հեյդար Ալիևին տանում ամենուր, ի՞նչ հիվանդություն ունի Ալիևի որդին. «Իրական Թուրքիա» ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ահազանգ․ կրկին ոտնահարվում է Ֆիրդուսի բնակիչների իրավունքը (տեսանյութ) Լինելու եմ հակակոռուպցիոն դատարանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի. Նարեկ Մանթաշյան Հայտնի է, թե ով է բերման ենթարկված ուսուցիչը «Երեխաները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց․ փախել, թաքնվել են»․ Ռուբեն Մելիքյան Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Պատերազմից 4 տարի անց հաստատվել է Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն Կարևոր գործ, որը տապալման շեմին է. Ինչպես պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Իշխանությունները անտեսել են պատերազմի վտանգը և բանակում քաոս են հրահրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ» «Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել»․ Տաթևիկ Հայրապետյան Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ» Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ)

«Թուրքիան ուժի դիրքերից է հարաբերվում Հայաստանի հետ». Ալեքսանդր Սկակով

Թուրքիայում ամենաբարձր մակարդակով չեն դադարում հակահայկական հայտարարություններ հնչել՝ չնայած հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացին և ՀՀ իշխանությունների ցանկությանը՝ օր առաջ բացել հայ-թուրքական սահմանը:

Մարտ ամսին Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժից հետո ՀՀ իշխանություններն աննախադեպ քայլեր նախաձեռնեցին թուրքական կողմի հանդեպ՝ բարձրաստիճան հեռախոսազրույց, ցավակցություններ, ՀՀ ԱԳ նախարարի այց Թուրքիա, հումանիտար օգնության մի քանի բեռնաքանակ հայ-թուրքական սահմանով դեպի Թուրքիա, փրկարարական աշխատանքներ Թուրքիայում, և այսպես շարունակ: Եվ չնայած ներկայումս Թուրքիան նախագահական ընտրությունների փուլ է թևակոխել և կենտրոնացել երկրի ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների կարգավորման վրա, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները չեն խորշում անել խիստ հակահայկական հայտարարություններ նույնիսկ ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերված աննախադեպ հումանիտար և քաղաքական բնույթի քայլերից հետո, ինչն ապացուցում է ՀՀ իշխանության ընդդիմախոսների պնդումները, որ, մեղմ ասած, նման միակողմանի քաղաքականությունը չի կարող հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ելույթ ունենալով Անկարայում հայկական իրադարձություններին նվիրված սեմինարի ժամանակ, հայտարարել է, որ արխիվային փաստաթղթերը վկայում են, թե հայերի նկատմամբ «ցեղասպանություն» չի եղել։

Ավելին, ըստ նրա, դրան հակառակ գործընթացներ են տեղի ունեցել, և այդ իրողությունները պետք է հայտնվեն միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ «Հայկական հարցը երկար տարիներ օգտագործվել է՝ որպես քաղաքական գործիք։ Հայերը փորձել են արհեստական ​​պատմություն ստեղծել՝ ապրիլի 24-ը «Ցեղասպանության օր» հռչակելով։ Սա ոչ այլ ինչ է, քան պատմական փաստերի ժխտում։ Այս պնդումները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող հիմնական գործոնն են։ Հայաստանը նույնպես պետք է բացի իր արխիվները աշխարհի առաջ և չանհանգստանա արդյունքների համար»,- ասել է Աքարը։

Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինն էլ ասել է, թե Թուրքիայի զինված ուժերի տեխնիկան իրեն արդարացրել է շատ տեղերում, այդ թվում՝ Ղարաբաղում։ Նա նշել է, որ Թուրքիան վերջին շրջանում առաջընթաց է գրանցել պաշտպանական արդյունաբերության զարգացման գործում։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ իշխանությունների քայլերին ի պատասխան Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս հակահայկական հայտարարությունները հայ-թուրքական կարգավորման գործընթացի ֆոնին, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ նման հայտարարությունները կարգավորման բանակցությունների ֆոնին հարաբերություններում կողմերի միջև մեծ անհավասարակշռության ցուցիչն են: Ըստ նրա, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես ցույց է տալիս ժամանակը, այնքան էլ էական հարց չէ Թուրքիայի համար, Թուրքիան ուժի դիրքերից է հարաբերվում Հայաստանի հետ:

«Կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանի հետ կապված ամենացավոտ հարցը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է, սրան անընդհատ անդրադարձ լինում է, իսկ մնացած հարցերը՝ Հայաստանի հետ կապված, այդքան էլ էական չեն և մեծ կախում ունեն հայ-ադրբեջանական օրակարգերից: Բնականաբար, Թուրքիայում հասկանում են, որ նման հայտարարությունները չեն նպաստում այդ կարգավորման գործընթացին, սակայն անհանգիստ չեն, որ այդ հայտարարությունները կունենան հետևանք թե ՀՀ արձագանքի, թե նրանց արևմտյան գործընկերների կողմից հնարավոր արձագանքների տեսքով: Ինչպես ցույց տվեց ժամանակը, հայ-թուրքական գործընթացն առանձին գոյություն չունի, այն մեծ արդյունքներով առաջ չի շարժվում և չի շարժվելու, քանի դեռ բոլոր հարցերը ռեգիոնում լուծված չեն, իսկ դրանք առավելապես կապված են Ադրբեջանի ու Ադրբեջանի շահերի հետ: Փորձերն ու պատկերացումները՝ դրանք առանձնացնելու, զուր են, և այս հայտարարությունները հենց դա են ցույց տալիս»,- ասաց Սկակովը: Նրա խոսքով, մեկ բան է, երբ նման հայտարարություններ անում են քաղաքական գործիչները, ընդդիմության ներկայացուցիչները, և մեկ այլ բան, երբ նման հայտարարություններ են անում կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Շատ հաճախ նույնիսկ նման մակարդակի հայտարարություններն արժանանում են հակառակ կողմի պաշտոնական արձագանքին, սակայն այս դեպքում վստահաբար չի լինի նման արձագանք»,- նկատեց նա: Սակայն անկախ այս հայտարարություններից՝ Սկակովն ասաց, որ այս փուլում և մի որոշ ժամանակ՝ գուցե ամիսներ, կանգնած է լինելու հայ-թուրքական գործընթացը, քանի որ Թուրքիան ընտրությունների և հետընտրական զարգացումների սպասման մեջ է:

Աղբյուր` 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan