Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը Մինչև արմունկները մտել են քաղաքացիների գրպանը «Իշխանությունը կորցրեցիք, ո՞նց եք այսպես աքլորանալու, հայհոյելու»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
30
Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել Պատերազմ Արցախում
Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը Մինչև արմունկները մտել են քաղաքացիների գրպանը 4 ամիս է ինչ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Փաշինյանի դեմ բունտ է հասունանում Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ «Իշխանությունը կորցրեցիք, ո՞նց եք այսպես աքլորանալու, հայհոյելու»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բրիտանացիք լավ բան են ասում՝ «եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես». Ռոբերտ Քոչարյան Սյունիքի գյուղերը 1918-ին էին թիրախ դարձել վերջին անգամ. Էդգար Էլբակյան Վեհափառը գնահատանք է հայտնել Վրաստանին 15 հայ ռազմագերիների վերադարձի համար Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունումԿա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է. որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու. Արա Պողոսյան Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է Իմպիչմենտի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է. Արթուր Խաչատրյան Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Նոր Նորքի թաղապետը սպառնացել և հայհոյել է (տեսանյութ) Գյումրիում ողբերգական վթարից տուժածներից երեքը փրկարար են, մեկը՝ երեխա. նա բազմակի կոտրվածքներ է ստացել Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել. Թաներ Աքչամ Վերահսկողություն իրականացնող մարմինը միայն տուգանում է՝ առանց հետևելու, որ խնդիրը վերացնեն Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից (տեսանյութ) Ադրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ Մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած Փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ․ Մասուդ Փեզեշքիան Իշխանափոխություն, քաղաքակրթական ընդհարումներ (տեսանյութ) Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում

Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը

Հանրապետությունում ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ այն շրջանավարտները, որոնք ցանկանում են ուսումը շարունակել բուհերում, մինչև մայիսի 10-ը պետք է ներկայացնեն իրենց դիմում-հայտերը: Նրանք, որոնք այս տարվա շրջանավարտներ են, դիմում են իրենց դպրոցի տնօրենին, իսկ նրանք, որոնք նախորդ տարիների շրջանավարտներ են, կարող են դիմել ԳԹԿ-ի առանձնացրած կրթական հաստատություններ անձնական ծածկագիր ստանալու համար:

«Ինչպես գիտեք, այս տարի շրջանավարտներին երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն է տրվում: Հունվար-փետրվարին արդեն որոշ շրջանավարտներ հանձնել են իրենց քննությունը: Նրանք, որոնք արդեն հանձնել են իրենց քննությունները նախորդ ամիսներին, կարիք չունեն ԳԹԿ նոր անձնական համար ստանալու: Նրանք օգտվում են իրենց հին անձնական համարից: Դեռ քննություն չհանձնած շրջանավարտները պետք է անպայման ունենան այդ անձնական համարը»,-ասաց Կարո Նասիբյանը: Արդեն քննություն հանձնած շրջանավարտները, եթե գոհ են իրենց գնահատականներից, ապա կարող են դրանք օգտագործել մրցույթի համար և կրկին քննություն չհանձնել: Եթե չեն բավարարել այդ գնահատականները, ապա կարող են հանձնել նոր քննություններ՝ ներկայացնելով դիմում:

«Դիմում ներկայացնելիս՝դիմորդ շրջանավարտը նշում է բուհը, մասնագիտությունը, դրա համար պահանջվող քննությունները: Շրջանավարտները քննությունների իրենց գնահատականներով մասնակցում են մրցույթին: Ասեմ, որ մրցույթ անցկացվելու է երկու փուլով: Դիմորդն առաջին փուլից դուրս մնալու պարագայում կարող է մասնակցել նաև երկրորդ փուլին: Առաջին փուլում նշվում է մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Առաջին փուլից դիմորդի դուրս մնալու դեպքում, երբ դիմորդը մասնակցում է մրցույթի երկրորդ փուլին, կարող է նշել 6 բուհ 6 մասնագիտություն, եթե, իհարկե, ունի տվյալ մասնագիտությունների համար դրական գնահատականներ»,-ասաց Կարո Նասիբյանը:

Այս տարի կառավարության որոշմամբ ընդունելության կարգում կատարվել է փոփոխություն: Երկար ընդմիջումից հետո դիմորդ-շրջանավարտներին կրթության հիմքով տարկետման իրավունքի հնարավորություն է տրվում: Տարկետման համար առանձնացվել են Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններն ու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական մասնագիտությունները, որոնք պետության համար առաջնահերթություն ներկայացնող ճյուղեր են: Այս մասնագիտությունների գծով առանձնացվել են անվճար տեղեր, որտեղ ընդունված արական սեռի դիմորդները ստանում են տարկետում ծառայության զորակոչից: Դա գործելու է 4 տարի:

«Ինչպես գիտեք, ուսանողը սովորելու ընթացքում անվճար համակարգից կարող է անցնել վճարովի համակարգի: Ասեմ, որ անվճար ընդունված և տարկետում ստացած արական սեռի ներկայացուցիչը վճարովի համակարգ անցնելու դեպքում չի զրկվում տարկետման իրավունքից»,-հավելեց Կարո Նասիբյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan