Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ
2
Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Պատերազմ Արցախում
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Առաջիկա ժամերին սպասվում է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Չեմ հավատում, որ ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ. Աննա Կոստանյան Արցախից բռնագաղթած 5 հոգանոց ընտանիքի հայրենազրկման գինը... 750 հազար ՀՀ դրամ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ Հայրապետ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն «Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց» Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Չզարմանաք՝ ԱՄՆ-ից էլ նույն և կոպիտ պատասխանը կստանաք... Գագիկ Համբարյան Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել․ Արսեն Բաբայան Ադրբեջանի փոխվարչապետը կմեկնի Ստեփանակերտ Հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ, ցայտաղբյուրներ․ Սամվել Մարտիրոսյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն Բաքուն Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Փրկարարների խումբը կշարունակի դեռ Արցախում մնալ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ադրբեջանը քանդում է Արցախի մարտական դիրքերն ու հենակետերը. Տեսանյութ Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է

Իրանը նախապատրաստվում է իր դեմ մի շարք ռազմական սցենարների. Տարասով

«Ադրբեջանն Իրանի դեմ քաղաքականության հարցում մեկ գլխավոր հետաքրքրություն ունի»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան, արևելագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Իրան-Ադրբեջան-Իսրայել նոր թափ առնող ռեգիոնալ պայքարին:

Նա նշեց, որ Իսրայելն ակտիվորեն աշխատում է Իրանի դեմ՝ ճակատն ընդլայնելու և Ադրբեջանին ողջ թափով Իրանի դեմ դուրս բերելու նպատակով, քանի որ Իսրայելը Իրանին համարում է համաշխարհային անվտանգության սպառնալիք:

ԱՄՆ-ը, Տարասովի խոսքով, անմասն չմնալով այս արշավից, դեռ ուղիղ հանդես չի գալիս այս ամենի դեմ, բացառությամբ այն բանի, որ իրանաադրբեջանական լարվածության ֆոնին հայտարարվեց Ադրբեջանին Իրանից պաշտպանելու և զինելու անհրաժեշտության մասին:

Ըստ Տարասովի, այս հարցում Թուրքիան դեռ շարունակելու է հեռադիր պահվածք ունենալ:

«Ինչպես նկատում ենք, Իրանն ու Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում՝ հատկապես, և այս դեպքում՝ առավելապես, Ադրբեջանը ինչ-որ միջադեպերում մեղադրում է Իրանին, փոխանակվում են նոտաներով, զգուշացումներով, դեսպանների հետկանչով, սուր հայտարարություններով և այլն: Սակայն, բացի Իսրայելի գործոնից, Ադրբեջանն Իրանի հարցում ունի զուտ իր շահերը, քանի որ 44-օրյա պատերազմից հետո Իրանը հետզհետե և հատկապես Զանգեզուրյան միջանցքի մասին հայտարարությունների ֆոնին սկսեց հստակ արձանագրել, որ ՀՀ անվտանգությունը սեփական անվտանգությունն է, սահմանելով բավականին բարձր նշաձող ռեգիոնում և ըստ էության դիրքավորվելով՝ որպես ՀՀ ոչ ֆորմալ անվտանգության երաշխավոր, դիրքավորվելով այնպես, որ ցանկացած բռնի գործողություն Իրանը կարող է համարել գործողություն իր դեմ: Սա բավականին բարդ իրավիճակ ստեղծեց Ադրբեջանի համար, ավելի բարդ նրանով, որ Ռուսաստանը խնդիր չունի Իրանի այս դիրքորոշման հետ, ավելին, սատարում է դրան, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը մի շարք խնդիրներ է հարուցում նաև Ռուսաստանի Դաշնության համար Հարավային Կովկասում:

Սակայն Ռուսաստանը, պայմանավորված իր ներկայիս իրավիճակով, խուսափում է արձագանքել ռեգիոնալ բոլոր մարտահրավերներին, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանը նոր գործընկերներ ունի Արևմուտքում»,-ասաց Տարասովը:

Նա նշեց, որ Հարավային Կովկասում բավականին խրթին իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ Ադրբեջանը մեծացնում է ճնշումը ՀՀ-ի նկատմամբ ռազմական բաղադրիչով, սակայն ՀՀ-ն մերժել է ՀԱՊԿ-ին և հրավիրել ԵՄ դիտորդներին, որոնք էլ որոշակի պատասխանատվություն ունեն:

«Բացի դրանից, Իրանը ներկայացրել է իր կարմիր գծերը, Ռուսաստանը Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի դիտորդների մերժմամբ հայտնվել է, ինչպես շատերը, դիտորդի դերում: Մենք տեղեկատվություն չունենք իրավիճակի մասին: Սրա հետ մեկտեղ՝ կա Իսրայելի ճնշումն Ադրբեջանի նկատմամբ:

Եվ այս իրավիճակում ինձ համար բարդ է ասել, թե լարվածությունները որ ուղղությամբ կգնան, կլինի էսկալացիա Սյունիքի ուղղությա՞մբ, թե՞ կլինի բախում Ադրբեջանի ու Իրանի միջև, այդ ամենում ի՞նչ դեր կստանձնեն ԵՄ դիտորդները և այլ խաղացողները: ԵՄ-ում, թերևս, ավելի լավ իմանան, թե ինչ է կատարվում սահմաններին և որ ուղղություններով ինչ է սպասվում: Բայց որ կա էական լարվածություն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի միջև՝ արտաքին դերակատարներով ու ավելի մեծ բախման վերաճելու վտանգով, միանշանակ է: Իրանի դեմ գործողությունները տարբեր սցենարներ կարող են ունենալ:

Այդ սցենարներից մեկը միջանցքի բացումն է, որում Ադրբեջանը մեծ հետաքրքրվածություն ունի, իսկ Իսրայելի նպատակներն ավելի հեռահար են, հակաիրանյան սցենարներից են նաև օդային հարվածները, որոնց փոքր օպերացիայի ականատես դարձանք շաբաթներ առաջ Իրանում: Սակայն Իրանի հնարավոր պատասխան սցենարները ևս տարբեր կարող են լինել:

Ակնհայտ է, որ Իրանը պատրաստվում է այդ բոլոր սցենարներին, և դա է ավելի լարում Ադրբեջանին, ինչ-որ առումով՝ զսպում: Այդ նախապատրաստական աշխատանքների տիրույթում է նաև Ռուսաստան-Իրան ներկայիս ինտենսիվ համագործակցությունը, Ռուսաստան-Իրան-Չինաստան համագործակցությունը: Բայց, բացի դիվանագիտական աշխատանքից, կան նաև այլ նախապատրաստություններ»,-ասաց Տարասովը:

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի այն հայտարարությանը, թե՝ «եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի Հայաստանի վրա, ուրեմն ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողվել է», Տարասովն ասաց, որ այդ հայտարարությունը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել:

Ըստ նրա, կամ այդ հայտարարությունն արվում է, ունենալով հստակ տեղեկություն, թե ինչ կարող է տեղի ունենալ, և ասվում է՝ նպատակ ունենալով ինչ-որ բան մեղմել:

«Սակայն նման հարցերում «եթե»-ով ձևակերպումները, հղումները հայկական կողմի սպասումներին այն դեպքում, երբ կան տեղում դիտորդներ, մի փոքր անհասկանալի է: ԵՄ-ն կարող է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը տալ: Սակայն, այո՛, ԵՄ դիտորդները, չնայած հանգամանքին, որ քաղաքացիական դիտորդներ են, պետք է որ ունենան զսպող դերակատարություն»,-ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan