Ադրբեջանը խրամատ է փորում Սյունիքի արտերում, Փաշինյանը կակաչների հողն է փխրեցնում ամառանոցում. Տեսանյութ
Դիտել նաև
Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ
«Այդքան հող ենք կորցրել, վարելահողը չի կարող առաջվա նման նույնը լինել». Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար
Անկախ մարտահրավերներից՝ Սյունիքը ապրում է, սյունեցին ամուր կանգնած է իր հողին
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Ադրբեջանցիները ժամ առ ժամ են ավելի ամրանում Սյունիքում՝ հենց գյուղացիների արտերում: Տելեգրամ ալիքների տարածած լուսանկարներում երևում են թշնամու նոր կահավորած դիրքերը Տեղ գյուղում: Պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից ևս 40 հեկտար է հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ:
Ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ պաշտպանության նախարարությունը դեռ ոչինչ չեն հայտնում ադրբեջանցիների հետ ենթադրյալ բանակցությունների մասին, որոնք հայկական կողմը պետք է որ վարեր «էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»: