«Ադրբեջանական սոցհարթակներում, ի ծաղր մեզ, տարածում են այս նկարը». Ա. Աղաբաբյան
Դիտել նաև
Հիմա արդեն ՀՀ-ում… Բերելու է նույն ելքին, ինչ եղավ Արցախում. Ալվինա Աղաբաբյան
Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը Քաշաթաղի շրջանից 3-4 կմ մխրճվեց ՀՀ Սյունիքի մարզի տարածք․ Ալվինա Աղաբաբյան
Մեր տարածաշրջանում խաղաղությունը պարտադրում են
Սյունիքում բախվել են բեռնատարն ու ՊՆ սանիտարական ավտոմեքենան․ 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց
«Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է». Ալվինա Աղաբաբյան
«Երեկվանից ադրբեջանական սոցհարթակներում ի ծաղր մեզ տարածում են այս նկարը։ Եվ ի վերջո, սրանում ճշմարտություն կա։ Սահմաններ գծում է բանակը։ Այդպես եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում։ Այդպես եղել է 1991-1994թթ․, երբ մեր բանակը գծեց 42000 քառ․ կմ-անոց մեր մեծ ու Արցախով Հայաստանը։ Իսկ ներկայումս,
▪️ ԵՐԲ ՄԵՆՔ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ «ԷՍԿԱԼԱՑԻԱ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ»,
▪️ ԵՐԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ ՏԱԼԻՍ ԵՆՔ ՉԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ,
▪️ ԵՐԲ ՍԱՀՄԱՆԻՑ ՀԵՏ ԵՆՔ ՔԱՇՈՒՄ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ, ԴՐԱՆՈՎ ԹՈՒՅԼ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԹՇՆԱՄՈՒՆ ԳԾԵԼ ԻՐ ՈՒԶԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ։
Ի դեպ, այսպես շարունակվելու դեպքում, թշնամին իր ուզած սահմանները գծելու է նաև Սևան-Երևան-Էջմիածնով․․․»:
Ալվինա Աղաբաբյան ֆեյսբուքյան էջից